Author Archives: Miqayel

Չեմպիոնությունը նշմարվում է․ Ինտերը պոկվում է բոլորից🎥

Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Պարմայի» դեմ։ Ճիշտ է՝ առաջին խաղակեսում Անտոնիո Կոնտեի սաներն ունեին թե՛ տարածքային և թե՛ խաղային լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացան նախքան ընդմիջման գնալը բացել խաղի հաշիվը։ Հատկանշական է, որ առաջին 45 րոպեների ընթացքում «Պարմայի» ֆուտբոլիստները նույնպես հաշիվը բացելու լավ […]

«Ձայնդ կտրի՛ր, սրիկա՛»․ Ռեշֆորդն ու Մագուայերը վիճել են «Փելասի» դեմ հանդիպման ընթացքում

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Քրիստալ Փելասի» դիմադրությունը։ Կողմերը խաղն ավարտել են 0։0 հաշվով՝ կիսելով միավորը։ Հանդիպման ընթացքում «Յունայթեդի» ֆուտբոլիստներ Մարկուս Ռեշֆորդն ու Հարի Մագուայերը լեզվակռվի են բռնվել։ Բանն այն է՝ ինչպես տեղեկացնում է TalkSport-ը, Մագուայերն իր դժգոհությունն է հայտնել, որ Ռեշֆորդը հաճախ է հայտնվում խաղից դուրս իրավիճակում։ Աղբյուրի […]

Շապեկոենսեի ավիաաղետից ողջ մնացածն այս անգամ ողջ է մնացել խոշոր ավտովթարից հետո

2016 թվականի նոյեմբերի 28-ն ընդունված է համարել համաշխարհային ֆուտբոլի պատմության սև էջերից մեկը, քանի որ այդ օրը բրազիլական «Շապեկոենսե» ակումբն ավիաաղետի զոհ դարձավ, ինչի հետևանքով ակումբի ֆուտբոլիստներից ողջ մնացին միայն 3 ֆուտբոլիստ։ Ողջ էր մնացել նաև ավիատեխնիկ Էդվին Տումիրի Չոկեն։ Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Չոկեն վերջերս ողջ է մնացել նաև խոշոր ավտովթարից հետո։ Մարտի […]

Ալտաֆինի․ «Ռոնալդուն երբեք չի հասնի Պելեի մակարդակին»

1958 թվականին Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած կենտրոնական հարձակվող Ժոզե Ալտաֆինին համեմատականներ է անցկացրել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և Պելեի միջև։ Հատկանշական է, որ Ա սերիայի 25-րդ տուրի՝ «Յուվենտուս» 3։0 «Սպեցիա» խաղից հետո մի շարք աղբյուրներ կրկին սկսեցին գրել, որ պորտուգալացի ֆուտբոլիստը խփել է այդ խաղում իր պրոֆեսիոնալ կարիերայի 767-րդ գոլը՝ շրջանցելով Պելեին։ Այդ […]

Գասպերինի․ «Իլիչիչը շատ լավն է, երբ իրեն չի պահում կնոջ պես»

Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ 5։1 հաշվով ջախջախեց հետնապահ «Կրոտոնեին»։ Խաղից հետո «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին խոսել է թիմի առաջատարներից մեկի՝ Յոսիպ Իլիչիչի մասին․ «Այսօր նա բարձր մակարդակով հանդես եկավ։ Նա շատ լավն է, երբ կանոնավոր մարզվում է և իրեն չի պահում կնոջ պես։ Երբ նրա մոտ ամեն ինչ […]

Յուվենտուսի նախկին ֆուտբոլիստը, հնարավոր է, մասնակցի Թուրինի քաղաքապետի ընտրություններին

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն , հնարավոր է, մասնակցի Թուրինի քաղաքապետի ընտրություններին։ Այդ մասին տեղեկացնում է Calcio e Finanza-ն՝ հղում կատարելով La Stampa-ին։ Դեմոկրատական կուսակցությունը, որն ունի ձախ կենտրոնամետ ուղղվածություն, ցանկանում է առաջադրել իր թեկնածուին, որի ամենահավանական թեկնածուն հենց Մարկիզիոն է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կուսակցությունն արդեն կապվել է ֆուտբոլիստի հետ՝ հետաքրքրվելու նրա՝ այդ գաղափարի շուրջ ունեցած […]

Ջերարդը, հնարավոր է, բաց թողնի Ռեյնջերսի չեմպիոնական խաղը🎥

Շոտլանդիայի Պրեմիերշիփի 30-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ռեյնջերսը» հյուրընկալվելիս մեծ դժվարությամբ 1։0 հաշվով հաղթեց «Լիվինգսթոնին»՝ հաղթական գնդակը խփելով 87-րդ րոպեին, որի հեղինակը դարձավ կոլումբացի հարձակվող Ալֆրեդո Մորելոսը։ Առաջին խաղակեսի վերջում, երբ կողմերն արդեն գնում էին ընդմիջման, «ռենջերների» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը մրցավարի հետ վիճելու համար երկու անգամ զգուշացվեց դեղին քարտով և հեռացվեց՝ խաղի մնացած ժամանակահատվածը […]

Վեյնալդումը բանավոր համաձայնություն է տվել իտալական գրանդին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը , ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է FC Inter 1908-ը, «Ինտերի» ղեկավարությունը գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտերի առաջարկով սկսել է հետաքրքրվել հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով։ «Ներաձուրիներին» ավելի է գրավում այն հանգամանքը, որ 30-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է ազատ գործակալ, և նրա հետ պայմանգիր կարող […]

REMONTADA!!! Բարսան հերթական գերդրամատիկ Comeback-ն է անում՝ դուրս գալով եզրափակիչ🎥

Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey -ի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում անդալուսական ակումբը հաղթել էր 2։0 հաշվով։ Ինչ վերաբերվում է պատասխան խաղին, ապա այն ակտիվ մեկնարկեցին «Բարսայի» ֆուտբոլիստները, ովքեր արդեն 11-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ գեղեցկագույն գոլի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն։ Առաջին […]

Ռոման մինչև վերջ պայքարեց և հաղթեց Ֆիորենտինային 🎥

Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ ընդունեց «Ռոմային»։ Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում։ Կողմերն առանձնապես գոլային պահեր չունեին, ինչի արդյունքում առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսն էլ միանգամից մեկնարկեց «Ռոմայի» խփած գնդակով։ 49-րդ րոպեին Լեանդրո Սպինացոլան հիանալի հարվածով բացեց խաղի հաշիվը՝ եզրափակելով Ջանլուկա Մանչինիի փոխանցումը։ Բաց թողած գոլից հետո […]

1 1,615 1,616 1,617 1,618 1,619 2,103