Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեյնջերսը» Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում մրցեց «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Ջիովանի վան Բրոնխորստի թիմը հերթական հիանալի հանդիպումն անցկացրեց ու մրցակցին ջախջախեց 3:0 հաշվով։ «Ռենջերների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջեյմս Տավերնիերը, Ալֆրեդո Մորելոսն ու Լեոն Բալոգունը։ Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Ռեյնջերսը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բորուսա Դորտմունդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ շոտլանդական ակումբը շոկի ենթարկեց տանտերեին ու հաղթեց 4:2 հաշվով։ Ջիովանի վան Բրոնխորստի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջեյմս Տավերնիերը, Ալֆրեդո Մորելոսն ու Ջոն Լունդստրեմը, իսկ «Բորուսիայի» պաշտպան Դան-Աքսել Զագադուն գրավեց սեփական դարպասը։ «Իշամեղուների» գելերն էլ […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցեց «Ռեյնջերսի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, խաղը մեկնարկեց Սթիվեն Ջերարդի սաների առավելությամբ, ովքեր անդադար ճնշում էին մեր թիմին, սակայն «Ալաշկերտը» շատ գրագետ պաշտպանվեց և նախքան ընդմիջման գնալը դիմացավ զորեղ մրցակցի գրոհներին։ Հատկանշական է, որ 43-րդ րոպեին, երկրորդ դեղին քարտի պատճառով, դաշտից հեռացվեց շոտլանդական ակումբի հենակետային կիսապաշտպան […]
Ավելին
Շոտլանդիայի Պրեմիերշիփի 30-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ռեյնջերսը» հյուրընկալվելիս մեծ դժվարությամբ 1։0 հաշվով հաղթեց «Լիվինգսթոնին»՝ հաղթական գնդակը խփելով 87-րդ րոպեին, որի հեղինակը դարձավ կոլումբացի հարձակվող Ալֆրեդո Մորելոսը։ Առաջին խաղակեսի վերջում, երբ կողմերն արդեն գնում էին ընդմիջման, «ռենջերների» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը մրցավարի հետ վիճելու համար երկու անգամ զգուշացվեց դեղին քարտով և հեռացվեց՝ խաղի մնացած ժամանակահատվածը […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք Եվրոպա լիգայի թվիթերյան էջից, ՈւԵՖԱ-ն քվեարկությամբ պարզել է մրցաշարի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումների լավագույն ֆուտբոլիստին։ Լավագույնի կոչմանն արժանացել է «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պիեր – Էմերիկ Օբամեյանգը, ով դուբլի հեղինակ դարձավ «Բենֆիկայի» դեմ հանդիպման ժամանակ (3:2) և «զինագործներին» 1/8 եզրափակչի ուղեգիր պարգևեց։ Լավագույնի տիտղոսի համար պայքարում էին նաև «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին, «Ռեյնջերսի» […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ռեյնջերսը» սեփական հարկի տակ մրցեց Բելգիան ներկայացնող «Անտվերպենի» դեմ։ Մեկ շաբաթ առաջ կողմերի միջև կայացած խաղում «Ռեյնջերսը» 4։3 հաշվով թրիլլերային հաղթանակ էր տարել։ Այս խաղը նույնպես զերծ չմնաց թրիլլերային սցենարից, քանի որ կրկին խփվեց 7 գնդակ։ Երկու թիմերն էլ իրենց ուժերը պահել էին երկրորդ խաղակեսի […]
Ավելին
Շոտլանդական Պրեմեիր լիգայի շրջանակում շարունակում է փայլել «Ռեյնջերսը», որը գլխավորում է «Լիվերպուլի» լեգենդար նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը։ Գլազգոն ներկայացնող ակումբը 21-րդ տուրում հյուրընկալվելիս 0։2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սենթ Միրենի» նկատմամբ, իսկ գոլերը հեղինակեցին Կեմար Ռուֆն ու Ալֆրեդո Մորելոսը։ Այս հաղթանակից հետո Ջերարդի թիմն անցկացրած 21 խաղից հետո 63 հնարավորից վաստակեց 59 միավոր և ահռելի […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023