Ալտաֆինի․ «Ռոնալդուն երբեք չի հասնի Պելեի մակարդակին»

Ալտաֆինի․ «Ռոնալդուն երբեք չի հասնի Պելեի մակարդակին»

04/03/2021 - 19:45

1958 թվականին Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած կենտրոնական հարձակվող Ժոզե Ալտաֆինին համեմատականներ է անցկացրել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և Պելեի միջև։

Հատկանշական է, որ Ա սերիայի 25-րդ տուրի՝ «Յուվենտուս» 3։0 «Սպեցիա» խաղից հետո մի շարք աղբյուրներ կրկին սկսեցին գրել, որ պորտուգալացի ֆուտբոլիստը խփել է այդ խաղում իր պրոֆեսիոնալ կարիերայի 767-րդ գոլը՝ շրջանցելով Պելեին։ Այդ խաղում Ռոնալդուն խփել է իր թիմի վերջին գոլը։

«Հետաքրքիր է՝ ովքեր են կազմում այդ վարկանիշները․ դա անչափ ծիծաղելի է։ Ռոնալդուն երբեք չի գերազանցել Պելեին, քանի որ վերջինս պաշտոնական խաղերում խփել է 1255 գոլ։ Ո՛չ ընկերական և ո՛չ էլ այլ խաղերում, այլ հենց պաշտոնական խաղերում։

Այդ ռեկորդների մասին գրվում են, որպեսզի ինչ-որ մեկին դուր գան։ Ռոնալդուն չի գերազանցել Պելեին և երբեք էլ չի գերազանցի։ Նա երբեք չի հասնի Պելեի մակարդակին»,- Ալտաֆինիի խոսքերը մեջբերում է Calciomercato-ն։

Հավելենք, որ Ժոզե Ալտաֆինին հայտնի է «Միլանում» (1958-1965 թթ․, 246 խաղ, 161 գոլ), «Նապոլիում» (1965-1972 թթ․, 234 խաղ, 97 գոլ), ինչպես նաև «Յուվենտուսի» (1972-1976 թթ․, 119 խաղ, 37 գոլ) կազմում ունեցած իր մրցելույթներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023