Փոփոխությունների ակնկալիքով․ Ովքե՞ր են Բարսայի նախագահի թեկնածուներն ու ի՞նչ ծրագրեր են առաջ քաշել
Այսօր՝ մարտի 7-ին, տեղի են ունենում «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները։ Դրանք պետք է կայանային դեռևս հունվարի 24-ին, սակայն կորոնավիրուսի համաճարակի ոչ բարվոք վիճակի պատճառով այն հետաձգվեց։ Քվեարկելու իրավունք ունեն միայն «Բարսելոնայի» պաշտոնական անդամական քարտ ունեցող անձինք՝ սոսիոները, որոնք ամբողջ աշխարհում կազմում են 110290 հոգի, որոնցից 20663-ն արդեն քվեարկել են էլեկտրոնային տարբերակով։ Հավելենք, որ Հայաստանից ընտրելու իրավունք […]