Author Archives: Miqayel

Վերոնան շարունակում է տպավորիչ ֆուտբոլ ցուցադրել 🎥

Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Բենևենտոն» սեփական հարկի տակ մրցեց «Վերոնայի» դեմ։ «Վերոնան», որն ընթացիկ մրցաշրջանում ամենավառ ֆուտբոլ ցուցադրող ակումբներից մեկն է, հերթական հիանալի խաղն անցկացրեց՝ մրցակցին չտալով որևէ հնարավորություն։ Իվան Յուրիչի սաները դեռ հանդիպման առաջին կեսում ստացան երկու գնդակի առավելություն։ Նախ 25-րդ րոպեին «Վերոնային» առաջ մղեց Դավիդե Ֆարաոնին, ապա 34-րդ րոպեին գնդակը սեփական […]

Դեմբելեի գեղեցկագույն գոլը Սևիլիայի դարպասը 🎥

Իսպանիայի գավաթի` Copa del Rey-ի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում է «Սևիլիայի» դեմ։ Հանդիպման 11-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով խաղի հաշիվը բացեց Ուսման Դեմբելեն` դառնալով գեղեցկագույն գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Սասուոլոն և Նապոլին թրիլլեր էին պատրաստել՝ խփելով 6 գնդակ🎥

Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Սասուոլոն» սեփական հարկի տակ մրցեց «Նապոլիի» դեմ։ Հանդիպումն ակտիվ սկսեցին «Սասուոլոյի» ֆուտբոլիստները, ովքեր 15-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Դոմենիկո Բերարդիի հարվածից հետո նեապոլիտանական ակումբին փրկեց դարպասապահ Ալեքս Մերետը։ Խաղն ակտիվ սկսեցին տանտերերը, սակայն հաշիվը բացեցին Ջենարո Գատուզոյի սաները։ 24-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լորենցո Ինսինյեն, սակայն […]

Հոլշտայն Քիլի հեքիաթը շարունակվում է 🎥

Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում Արևմյտան կանոնավոր լիգան՝ 4-րդ դիվիզիոնը, ներկայցնող «Էսսենը» սեփական հարկի տակ մրցեց Երկրորդ Բունդեսլիգայի առաջատարների թվում ընթացող «Հոլշտայն Քիլի» դեմ։ Առաջին խաղակեսում կարգով ավելի բարձր «Հոլշտայն Քիլի» ֆուտբոլիստներին հաջողվեց երկու գնդակի առավելություն ստանալ։ Նախ 26-րդ րոպեին Ալեքսանդր Մուլինգը, հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, բացեց խաղի հաշիվը, ապա շատ չանցած՝ 28-րդ րոպեին, Յանի-Լուկա […]

Հայտնի է Յուվենտուս – Նապոլի հանդիպման վերախաղարկան օրն ու ժամը

Հայտնի է դարձել, թե երբ է կայանալու Իտալական Ա սերիայի 3-րդ տուրից հետաձգված «Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, հանդիպումը կկայանա մարտի 17-ին Թուրինի «Ալյանց» մարզադաշտում Երևանի ժամանակով 20։45-ից սկսած։ Հիշեցնենք, որ այս հանդիպումը պետք է կայանար դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, սակայն քանի որ «Նապոլիի» կազմում այդ ժամանակ կային կորոնավիրուսով […]

Մանչեսթեր Սիթին կրկնել է Արսենալի անհավանական ռեկորդը

«Մանչեսթեր Սիթին» անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Էթիհադ» մարզադաշտում 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Վուլվերհեմպտոնի» նկատմաբ։ «Քաղաքաբնակները» բոլոր մրցաշարերի շրջանակում տարան 21-րդ անընդմեջ հաղթանակը, իսկ Պրեմիեր լիգայի շրջանակում 19 հանդիպում անպարտելի են։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Պեպ Գվարդիոլայի թիմն այդ 19 խաղերում որևէ րոպե չի եղել պարտվողի դերում։ Այդ ցուցանիշի շնորհիվ «Սիթին» կրկնել է […]

«Pirelli»-ն այլևս չի լինելու Ինտերի տիտղոսային հովանավորը

Ավտոանվադողեր արտադրող «Pirelli» ընկերությունն այլևս չի լինելու «Ինտերի» տիտղոսային հովանավորը։ «Pirelli»-ն նախորդ 27 տարիներին եղել է «Ինտերի» տիտղոսային հովանավորը և սա վերջին մրցաշրջանն է, որ անվադողեր արտադրող ընկերության անվանումը լինելու է «ներաձուրիների» մարզաշապիկի վրա։ «Pirelli»-ի գործադիր տնօրեն Մարկո Տրոնկետի Պրովերան արդեն հայտարարել է, որ «ներաձուրիները», հաջորդ մրցաշրջանից սկսած, նոր տիտղոսային հովանավոր են ունենալու. «Մենք բանակցություններ […]

Սիթիի ֆանտաստիկ հաղթարշավին վերջ չկա 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։ Նախապես որոշված էր, որ այս հանդիպումը պետք է կայանար մարտի 20-ին, սակայն, քանի որ մանկունյական ակումբը դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ, «Վուլվզի» դեմ խաղն «առաջ» բերվեց։ Պեպ Գվարդիոլայի թիմը FA Cup-ի քառորդ եզրափակչի շրջանակում մրցելու է «Էվերտոնի» դեմ, […]

Ռոզեն մնաց ձեռնունայն․ Սանչոն դորտմունդցիներին առաջ է տանում 🎥

Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչում հանդիպեցին երկու «բորուսիաները» ․ «Բորուսիա Մյունխենգլադբախը» սեփական հարկի տակ ընդունեց «Բորուսիա Դորտմունդին»։ Առաջին խաղակեսն անցավ փոխնիփոխ գրոհներով։ Երկու կողմերն էլ աչքի ընկնելու մի քանի հնարավորություն ունեին․ անգամ 45+2-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, սակայն եզրային մրցավարը բարձրացրեց դրոշակը՝ ազդարարելով, որ Մարկուս Թյուրամը խաղից դուրս վիճակում է։ Ինչևէ, առաջին 45 րոպեների […]

Յուվեն ուշքի է գալիս՝ որևէ հնարավորություն չտալով Սպեցիային🎥

Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 25-րդ տուրը, որի մեկնարկային խաղում գործող չեմպիոն «Յուվենտուսը» մրցեց «Սպեցիայի» դեմ ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումն անցավ թուրինյան ակումբի առավելությամբ, որը հանդիպման հենց մեկնարկից տիրել էր նախաձեռնությանը՝ անդադար ճնշելով մրցակցին։ «Բյանկոներիները» հանդիպման 10-րդ րոպեն գոլի հեղինակ դարձան, սակայն Ֆեդերիկո Կիեզայի խփած գոլը չեղարկվեց, քանի որ իտալացի ֆուտբոլիստը գտնվում էր […]

1 1,616 1,617 1,618 1,619 1,620 2,103