Յուվենտուսի նախկին ֆուտբոլիստը, հնարավոր է, մասնակցի Թուրինի քաղաքապետի ընտրություններին

Յուվենտուսի նախկին ֆուտբոլիստը, հնարավոր է, մասնակցի Թուրինի քաղաքապետի ընտրություններին

04/03/2021 - 19:11

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն , հնարավոր է, մասնակցի Թուրինի քաղաքապետի ընտրություններին։ Այդ մասին տեղեկացնում է Calcio e Finanza-ն՝ հղում կատարելով La Stampa-ին։

Դեմոկրատական կուսակցությունը, որն ունի ձախ կենտրոնամետ ուղղվածություն, ցանկանում է առաջադրել իր թեկնածուին, որի ամենահավանական թեկնածուն հենց Մարկիզիոն է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կուսակցությունն արդեն կապվել է ֆուտբոլիստի հետ՝ հետաքրքրվելու նրա՝ այդ գաղափարի շուրջ ունեցած կարծիքով։ Մարկիզիոն ժամանակ է խնդրել մտածելու համար։

Սպասվում է, որ Թուրինի քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն սույն թվականի հոկտեմբերին։

Հիշեցնենք, որ Կալուիդո Մարկիզիոն «Յուվենտուսի» կազմում հանդես է եկել 2005-2018 թթ․, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 389 հանդպում՝ դառնալով 37 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։

Նախկին ֆուտբոլիստը «բյանկոներիների» հետ նվաճել է 15 տիտղոս, այդ թվում՝ 7 անգամ դարձել է Ա սերիայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023