Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ատալանտան» F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հիանալի հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։ Բերգամոն ներկայացնող ակումբի կազմից աչքի ընկան Յոսիպ Իլիչիչն ու Դուվան Սապատան «Կարմիր սատանաների» կազմից էլ դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով կրկին աչքի ընկավ հանդիպման վերջին րոպեներին, […]
Ավելին
«Միլանը» փորձում է ամրապնդել իր կազմը. «Ատալանտայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը մոտ է «ռոսոներիների» շարքերը համալրելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, «կարմրասևերն» արդեն համաձայնության են հասել սլովենացի ֆուտբոլիստի հետ, սակայն «Միլանը» դեռևս չի ցանկանում ավարտին հասցնել գործարքը։ Բանն այն է, որ միլանյան ակումբը ցանկանում է սպասել մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը, […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Բացառված չէ, որ 32-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա հռոմեական ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Fottball Italia-ն՝ հղում կատարելով Tuttosport-ին, «Միլանը» սկսել է փոխարինող փնտրել իր առաջատարներից մեկի՝ Հական Չալհանօղլուի համար։ Ավելի վաղ իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Քաթարը ներկայացնող «Ալ Դուհայիլ» ակումբը թուրք ֆուտբոլիստին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Milan News-ը՝ հղում կատարելով իտալացի լրագրող Ջալուկա դի Մարցիոյին, «Ատալանտայի» հարձակվող Յոսիպ Իլիչիչը հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիների» ղեկավարներն արդեն կապ են հաստատել սլովենացի ֆուտբոլիստի ներկայացուցիչիների հետ։ Դի Մարցիոն հայտնում է նաև, որ ինքը՝ Իլիչիչը դեմ չէ փոխել ակումբային գրանցումը, քանի որ նրա ու «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինիի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում Բերգամոյից եկած հյուրերը բավական լուրջ առավելություն ունեին և նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացան։ Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց Ռուսլան Մալինովսկին, ով հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, իսկ 42-րդ րոպեին ուկրաինացի կիսապաշտպանի փոխանցումից հետո Դուվան Սապատան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Առաջին […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ 5։1 հաշվով ջախջախեց հետնապահ «Կրոտոնեին»։ Խաղից հետո «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին խոսել է թիմի առաջատարներից մեկի՝ Յոսիպ Իլիչիչի մասին․ «Այսօր նա բարձր մակարդակով հանդես եկավ։ Նա շատ լավն է, երբ կանոնավոր մարզվում է և իրեն չի պահում կնոջ պես։ Երբ նրա մոտ ամեն ինչ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ։ Բերգամոսցիները հանդիպումը պարզապես հիանալի մեկնարկեցին՝ 14-21-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավելով «Տորինոյի» դարպասը, իսկ գոլերը գրանցվեցին Յոսիպ Իլիչիչ, Ռոբին Գոսենսի ու Լուիս Մուրիելի անվան դիմաց։ Թվում էր՝ Ջանպիերո Գասպերինիի թիմը հերթական փայլուն հաղթանակն են տոնելու, և որևէ մեկի մտքով չէր անցնում, որ […]
Ավելին
«Ատալանտայի» ուկրաինացի կիսապաշտպան Վիկտոր Կովալենկոն, ով այսօր՝ փետրվարի 1-ին, «Շախտյորից» տեղափոխվեց իտալական ակումբ, դարձել է նոր թիմի կազմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Ինչպես տեղեկացնում է Calcio e Finanza պարբերականը, Կովալենկոյի պայմանագիրը «աստվածների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը, որն իր մեջ ներառում է տարեկան 2 մլն եվրո աշխատավարձ։ 24-ամյա ֆուտբոլիստին այս առումով հաջորդում են միանգամից երեք […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» սեփական հարկի ընդունեց «Ատալանտային»։ Առաջ ընկնելով՝ ասենք, որ Բերգամոն ներկայացնող ակումբը հերթական հիանալի հանդիպումն անցկացրեց և որևէ հնարավորություն չտվեց առաջնության առաջատարին՝ հաղթելով 0։3 հաշվով։ Ջանպիորեո Գասպերինիի թիմին հաղթանակ պարգևեցին Քրիստան Ռոմերոյի, Յոսիպ Իլիչիչի ու Դուվան Սապատայի խփած գոլերը: Հատկանշական է, որ ամբողջ հանդիպման ընթացքում «Միլանին» հաջողվել է […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում «Բենեվենտոն» սեփական հարկի տակ ընդունեց «Ատալանտային» և պարտվեց խոշոր՝ 1։4 հաշվով։ Յոսիպ Իլիչիչի, Ռաֆայել Տոլոյի, Դուվան Սապատայի և Լուիս Մուրիելի գոլերին տանտերերը պատասխանեցին միայն մեկ գնդակով, որն իր ակտիվում գրանցեց Մարկո Սաուն։ Ատալանտան շարունակում է տպավորել իր խաղով․ թիմը չի պարտվել Ա սերիայի վերջին 7 հանդիպումներում՝ տանելով 5 հաղթանակ, որից […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023