Ռոման  մինչև վերջ պայքարեց և հաղթեց Ֆիորենտինային  🎥

Ռոման մինչև վերջ պայքարեց և հաղթեց Ֆիորենտինային 🎥

04/03/2021 - 01:43

Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ ընդունեց «Ռոմային»։

Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում։ Կողմերն առանձնապես գոլային պահեր չունեին, ինչի արդյունքում առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ խաղակեսն էլ միանգամից մեկնարկեց «Ռոմայի» խփած գնդակով։ 49-րդ րոպեին Լեանդրո Սպինացոլան հիանալի հարվածով բացեց խաղի հաշիվը՝ եզրափակելով Ջանլուկա Մանչինիի փոխանցումը։

Բաց թողած գոլից հետո «մանուշակները» նետվեցին առաջ՝ խփելու պատասխան գնդակը, ինչը երկար սպասեցնել չտվեց։ 60-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ նույն Սպինացոլան։

Հաշվի հավասարվելուց հետո ինչ-որ պահ սկսեց «բաց» ֆուտբոլ ընթանալ՝ փոխնիփոխ գրոհներով, որից հետո «գայլերը» քիչ-քիչ տիրեցին նախաձեռնությանը, սակայն Պաուլու Ֆոնսեկայի սաների խաղում չկար սրություն, իսկ «Ֆիորենտինան» պաշտպանվում էր շատ գրագետ։

Դեռ ավելին՝ Չեզարե Պրանդելիի թիմն ավելի մոտ էր հաղթանակ կորզելուն։ 82-րդ րոպեին Դուշան Վլահովիչը դուրս եկավ հարվածային դիրք, սակայն նրա հարվածից հետո «Ռոմային» փրկեց Պաու Լոպեսը։

Ամեն դեպքում, 88-րդ րոպեին «Ռոման» կրկին առաջ անցավ հաշվի մեջ։ Փոխարինման դուրս եկած Ռիկ Կարսդորպն ու Ամադու Դիավարան գոլ ստեղծեցին։ Կարսդորպի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո Դիավարան գրավեց Բարթոլոմեյ Դրագնովսկու դարպասը՝ հաղթանակ պարգևելով «գայլերին»։

Այսպիսով, «Ռոման» 2։1 հաշվով ծանր հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ, վաստակեց 47 միավոր, շրջանցեց «Նապոլիին» և բարձացավ 5-րդ հորիզոնական։

«Ֆիորենտինան» էլ մնաց 25 միավորով և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023