«Ձայնդ կտրի՛ր, սրիկա՛»․  Ռեշֆորդն ու Մագուայերը վիճել են «Փելասի» դեմ հանդիպման  ընթացքում

«Ձայնդ կտրի՛ր, սրիկա՛»․ Ռեշֆորդն ու Մագուայերը վիճել են «Փելասի» դեմ հանդիպման ընթացքում

04/03/2021 - 22:58

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Քրիստալ Փելասի» դիմադրությունը։ Կողմերը խաղն ավարտել են 0։0 հաշվով՝ կիսելով միավորը։

Հանդիպման ընթացքում «Յունայթեդի» ֆուտբոլիստներ Մարկուս Ռեշֆորդն ու Հարի Մագուայերը լեզվակռվի են բռնվել։

Բանն այն է՝ ինչպես տեղեկացնում է TalkSport-ը, Մագուայերն իր դժգոհությունն է հայտնել, որ Ռեշֆորդը հաճախ է հայտնվում խաղից դուրս իրավիճակում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լրագրողներին չի հաջողվել պարզել, թե երկխոսության սկզբում ինչ է ասել Մագուայերը, սակայն հաջողվել է վերծանել խոսակցության մյուս մասը․

– Ի՞նչ ես ուզում, որ ես անեմ,- հարցրել է Ռեշֆորդը Մագուայերին։

– Գրո՛ղը տանի, հետևի՛ր խաղից դուրս իրավիճակի «գծին»,- պատասխանել է անգլիացի պատշպանը։

– Ձայնդ կտրի՛ր, սրիկա՛,- չի ուշացել Ռեշֆորդի կոշտ պատասխանը։

Նշվում է, որ Մագուայերը «կարմիր սատանաների» միակ ֆուտբոլիստը չէ, որ դժգոհ է եղել Մարկուս Ռեշֆորդի գործողություններից։

Վերջում հավելենք, որ Օլե-Գունար Սուլշերի թիմը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացնում էր արդեն երրորդ անընդմեջ 0։0-ն։

Ինչ վերաբերում է Պրեմիեր լիգային, ապա մանկունյական ակումբն, անցկացրած 27 խաղից հետո, վաստակել է 51 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 14 միավոր, որի ակտիվում կա 65 միավոր։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023