Author Archives: Miqayel

Ռիվալդո․ «Կասկածում եմ, որ Բարսայի ֆուտբոլիստները հավատում են comeback-ին»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կասկածում է, որ կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպման շրջանակում կկարողանա comeback անել և շարունակել պայքարը։ Հիշեցնենք, որ երեք շաբաթ առաջ կողմերի միջև կայացած խաղում «Պարի Սեն-Ժերմենը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ «Չեմ տեսնում, թե ինչի հաշվին պետք է remontada տեղի ունենա։ Կարծում եմ՝ անհնար է Փարիզում […]

Հալանդը շարունակում է պատմություն կերտել՝ սահմանելով մի շարք ռեկորդներ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Բորուսիա Դորտմունդն» ու «Սևիլիան» չպարզեցին հաղթողին․ գրանցվեց 2։2 հաշիվը, սակայն երկու խաղերի արդյունքում «դեղինները» հաղթեցին 5։4 հաշվով և պայքարը կշարունակեն մրցաշարի քառորդ եզրափակչում։ Դորմտունդյան ակումբի կազմում այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը, ով այդ գոլերի շնորհիվ մի շարք ռեկորդներ գրանցեց։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է […]

Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ

Հայաստանի հավաքականն առաջիկայում երեք հանդիպում կանցկացնի 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում։ Մեր ընտրանին մարտի 25-ին հյուրընկալվելիս կմրցի Լիխտենշտեյնի դեմ, իսկ ամսի 28-ին ու 31-ին տանը՝ Իսլանդիայի ու Ռումինայի հավաքականների դեմ։ Ինչպես տեղեկանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքականի առաջիկա երկու հանդիպումները կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ։ «Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն՝ Իսլանդիայի և Ռումինիայի […]

ՊՍԺ-ն հաստատել է․ Նեյմարը բաց կթողնի նաև Բարսայի դեմ պատասխան հանդիպումը

«Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Նեյմարը բաց կթողնի նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Բարսելոնայի» դեմ կայանալիք պատասխան հանդիպումը։ Այդ մասին տեղեկացնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստը նախորդ շաբաթ մարզումների միայն մի մասն է անցկացրել ընդհանուր խմբի հետ և հիմնականում մարզվել է անհատական ծրագրով։ Առաջիկա օրերին «Փարիզի» բուժանձնակազմը լրացուցիչ տեղեկություններ կհաղորդի 29-ամյա ֆուտբոլիստի […]

Վիկտոր Վալդեսը վերադառնում է Բարսելոնա

Ինչպես տեղեկանցում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը կվերադառնա ակումբ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի նորընտիր նախագահ Ժոան Լապորտան մտադիր է Վալդեսին նշանակել «Բարսելոնայի» դարպասապահների մարզիչ։ Հիշեցնենք, որ Վիկտոր Վալդեսը «Բարսելոնայի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2000 թվականից՝ խաղալով մինչև 2014 թվականը։ Նա ակումբի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 536 հանդիպում՝ 239 […]

Պաշտոնական․ Եվրո-2020-ից հետո Լյովը կհեռանա Գերմանիայի հավաքականից

Ինչպես տեղեկանցում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Եվրո-2020-ից հետո հավաքականի գլխավոր մարզչի Յոաքիմ Լյովը կհեռանա պաշտոնից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 61-ամյա մասնագետն ինքն է խնդրել, որպեսզի պայմանագիրը ժամկետից շուտ խզվի։ Ըստ գործող պայմանագրի՝ Լյովը պետք է «բունդեսմանշաֆթի» ղեկին մնար մինչև մունդիալ-2022-ի ավարտը։ Հիշեցնենք, որ Յոաքիմ Լյովը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2006 թվականի հուլիսին։ […]

Ֆոսթեր․ «Դիեգո Կոստան փոքրիկ կեղտոտ առնետ է»

Չեմպիոնշիփը ներկայացնող «Վոթֆորդի» դարպասապահ Բեն Ֆոսթերը Youtube-ի իր ալիքում բլոգ է վարում՝ տարբեր թեմաներով հաճախ տեղադրելով տեսանյութեր։ 37-ամյա դարպասպահը վերջերս հրապարակած տեսանյութում պատմել է այն ֆուտբոլիստների մասին, որոնց դեմ խաղալը նրան ամենաքիչն է դուր գալիս․ «Դիեգո Կոստա․ նա, պարզապես, փոքրիկ կեղտոտ առնետ է։ Նա մշտապես մռնչում է, փորձում է քերծվածքներ հասցնել՝ որևէ վայրկյան հանգիստ չտալով։ […]

Նոան ռևանշի հասավ Լոռիի նկատմամբ 🎥

VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 8-րդ տուրից հետաձգված «Նոա» – «Լոռի» հանդիպումը, որը տեղի ունեցավ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Ընդամենը 4 օր առաջ կողմերը հանդիպել էին Վանաձորում։ 17-րդ տուրի շրջանակում կայացած խաղում «Լոռին» երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն այսօր հաջողությունը Դմիտրի Գունկոյի սաների կողմն էր, ովքեր հաղթեցին 3։1 հաշվով։ Առաջին կեսում […]

Խավիի Ալ Սադը դարձել է Քաթարի չեմպիոն

Քաթարի Աստղերի լիգայի 18-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ալ Սադը» հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Ում-Սալալ» ակումբի դարպասը։ Ակումբն, անցկացրած 18 խաղերից, հաղթել է 16-ում, չի կրել որևէ պարտություն և վաստակել է 50 միավոր՝ գնդակների 69։12 հարաբերակցությամբ և մոտակա հետապնդող «Ալ Դուհայիլին» գերազանցում է 13 միավոր։ Այդ հաղթանակի շնորհիվ Խավիի թիմն առաջնության ավարտից 3 […]

Մոուրինիո․ «Ընդմիջմանը տղաներին ասացի, որ ուրախ եմ բաց թողած գոլի համար»

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթեց «Քրիստալ Փելասին»։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «շնաձկների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է տպավորություններով․ «Երբ առաջին խաղակեսի վերջին րոպեին գոլ ես բաց թողնում, միտում կա հանդերձարան գնալ վատ զգացողություններով, իսկ երկրորդ խաղակեսը սկսել էլ ավելի վատ՝ զղջալով այդ բաց […]

1 1,611 1,612 1,613 1,614 1,615 2,103