Հալանդը 100 գոլի սահմանագիծը հատել է Մբապեից, Մեսսիից, Ռոնալդուից ու Զլատանից շուտ

Հալանդը 100 գոլի սահմանագիծը հատել է Մբապեից, Մեսսիից, Ռոնալդուից ու Զլատանից շուտ

07/03/2021 - 09:45

Բունդեսլիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս 2։4 հաշվով պարտություն կրեց «Բավարիայից»։

Այդ խաղում դորտմունդյան ակումբի կազմում բավական արագ դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը, ով իր գոլերը գրանցեց 2-րդ ու 9-րդ րոպեներին։

Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, մյունխենյան ակումբի դարպասն ուղարկած երկրորդ գնդակը նորվեգացի հարձակվողի կարիերայում դարձել է 100-րդը գոլը, իսկ այդ ցուցանիշին հասնելու համար նրանից պահանջվել է ընդամենը 146 խաղ։

Աղբյուրը փոխանցում է նաև , որ Հալանդը 100 գնդակի սահամանագիծը հատել է Կիլիան Մբապեից (180 խաղ), Լեո Մեսսիից (210 խաղ), Զլատան Իբրահիմովիչից (245 խաղ) և Կրիշտիանու Ռոնալդուից (301 խաղ) ավելի շուտ։

Էրլինգ Հալանդը նախքան «Բորուսիա» տեղափոխվելը հանդես է եկել նաև նորվեգական «Բրյունեի» (2015-2017թթ․, 16 խաղ) և «Մոլդեի» (2017-2019թթ․, 50 խաղ, 20 գոլ, 6 գոլային փոխանցում), ինչպես նաև ավստրիական «Զալցբուրգի» կազմում (2019-2020 թթ․, 27 խաղ, 29 գոլ, 7 գոլային փոխացնում), իսկ 2020 թվականի հունվարից պաշտպանում է դորտմունդյան ակումբի գույները, որի կազմում մինչ այս պահն անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 45 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

20-ամյա ֆուտբոլիստը ևս 6 գոլ խփել է Նորվեգիայի հավաքականի կազմում անցկացրած 7 հանդիման շրջանակում։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023