Author Archives: Miqayel

Քեյնն ու Սոնը ԱՊԼ-ի շրջանակում տպավորիչ ռեկորդ են գրանցել

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Քրիստալ Փելասի» նկատմամբ։ Հանդիպման հերոս դարձավ «Տոտենհեմի» գոլահար Հարի Քեյնը, ով իր թիմի բոլոր չորս գոլերում էլ ներդրում ունեցավ՝ դառնալով երկուական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ 27-ամյա հարձակվողը հանդիպման վերջին գոլը խփեց Հին Մին Սոնի փոխանցումից հետո, ինչի շնորհիվ նրանց […]

«Barça, Barça, Baaaaarça!!!»․ Լապորտան իր թիմակիցների հետ տոնում է հաղթանակը՝ երգելով Բարսելոնայի հիմնը🎥

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 7-ին կայացել են «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները, որի արդյունքում ակումբի նախագահ է ընտրվել Ժոան Լապորտան։ Ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո Ժոան Լապորտան իր թիմակիցների հետ տոնել է հաղթանակը։ «Բարսելոնան» իր Twitter-ի պաշտոնական օգտահաշվում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Լապորտան ու նրա թիմակիցները տոնում իրենց հաջողությունը․ նրանք միասին բարձրաձայն կատարել են […]

17-ամյա Արսեն Զախարյանի էսթետիկ գոլային փոխանցումը🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում Մոսկվայի «Դինամոն» «ՎՏԲ Արենա» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Տամբովի» դեմ։ Մոսկովյան ակումբը 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, իսկ գոլերի հեղինակներ դարձան Վյաչեսլավ Գրուլևը և Նիկոլո Մորոն։ Հանդիպման 37-րդ րոպեին Գրուլևին գոլային փոխանցում կատարեց «Դինամոյի» 17-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը բավական գեղեցիկ է ստացվել։ Հատկանշական է, որ Արսենը […]

Պաշտոնական. հայտնի է, թե ով է ընտրվել Բարսայի նախագահ

Մարտի 7-ին տեղի ունեցան «Բարսայի» նախագահ ական ընտրությունները։ Ընտրությունները Բարսելոնայի ժամանակով մեկնարկել են առավոտյան 9:00-ին և ավարտվել են` 21:00-ին, որոնք տեղի են ունեցել 6 ընտրատեղամասերում։ Ընտրություններին մասնակցել են «Բարսելոնայի» պաշտոնական անդամների` սոսիոներից 55679-ը։ «Բարսելոնան» իր պաշտոնական կայքում արդեն հրապարակել է քվեարկության վերջնական արդյունքները, ըստ որի, ակումբի նոր նախագահ է ընտրվել Ժոան Լապորտան, ով ստացել է […]

Բարսելոնայի նախագահական ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 7-ին տեղի էին ունենում «Բարսայի» նախագահական ընտրությունները , որոնք արդեն ավարտվել են։ Տեղի ժամանակով 21:00-ին (Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին) փակվել են բոլոր 6 ընտրատեղամասերը, իսկ ներկա պահին ընթանում է ձայների հաշվարկ։ Կատալոնական ակումբի պաշտոնական կայքն արդեն նախնական արդյունքներ է հրապարակել ընտրություններից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ TV3 հեռուստաընկերությունը ընտրությունների մասնակիցների շրջանակում հարցում է […]

Միլանի կիսապաշտպանի անհավանական գոլը տուգանայինի իրացումից հետո 🎥

Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Վերոնային»։ Հանդիպման հաշիվը բացվեց 27-րդ րոպեին։ «Ռոսոներիները» վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել․ գնդակին մոտեցավ բոսնիացի կիսապաշտպան Ռադե Կրունիչը, ով անհավանական հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

Մանչեսթեր Սիթի – Մանչեսթեր Յունայթեդ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Լիվերպուլը շարունակում է խայտառակվել 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Որքան էլ զարմանալի է, բայց առաջին կեսում հետնապահների թվում ընթացող «հովեկները» շատ ավելի լավ տպավորություն էին թողնում, որոնց գրոհներն ավելի սուր էին և նպատակային։ Առաջին կեսում իրական գոլային պահեր փչացրին Ջոշ Մաջան, Իվան Կավալեյրուն և երկու անգամ Ադելոմա Լուկմանը։ Ամեն […]

Ջերարդը Ռեյնջերսին 10 տարի անց վերադարձրեց փառքի գագաթնակետ

Շոտլանդական Պրեմիերշիփի 31-րդ տուրի շրջանակում «Սելթիկը» հյուրընկալվելիս մրցեց «Դանդի Յունյաթեդի» դեմ։ Գլազգոն ներկայացնող ակումբն ունենալով բացահայտ առավելություն՝ ոչ մի կերպ չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը։ Խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին, իսկ հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։ Այս արդյունքի շնորհիվ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ռեյնջերսը» մրցաշրջանի ավարտից 6 տուր առաջ դարձավ չեմպիոն։ Սթիվեն Ջերարդը «ռենջերներին» վերադարձրեց փառքի գագաթնակետ․ ակումբը […]

Ատլետիկո Մադրիդ – Ռեալ Մադրիդ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում․ մադրիդյան հերթական դերբիի շրջանակում «Ատլետիկոն» կմրցի «Ռեալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 19։15, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

1 1,612 1,613 1,614 1,615 1,616 2,103