Բարսելոնայի 18-ամյա տաղանդի տպավորիչ գոլն Օսասունայի դարպասը🎥

Բարսելոնայի 18-ամյա տաղանդի տպավորիչ գոլն Օսասունայի դարպասը🎥

07/03/2021 - 02:04

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Օսասունայի» նկատմամբ։

Կատալոնական ակումբի երկրորդ գնդակն իր անվան դիմաց գրանցեց փոխարինման դուրս եկած 18-ամյա կիսապաշտպան Իլայշ Մորիբան՝ դառնալով բավական տպավորիչ գոլի հեղինակ։

Հատկանշական է, որ Մորիբան «Բարսելոնայի» գլխավոր թիմի կազմում խփեց իր անդրանիկ գոլը:

Նշենք, որ Իլայշ Մորիբան ծնվել է 2003 թվականի հունվարի 19-ին՝ Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում, սակայն ունի Իսպանիայի քաղաքացիություն և 2017 թվականից հանդես է գալիս կատալոնական ակումբի համակարգում։ Մորիբան հիմնականում խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։

18-ամյա ֆուտբոլիստը «Բարսայի» գլխավոր թիմում իր նորամուտը նշել է 2021 թվականի հունվարի 21-ին, երբ Ռոնալդ Կումանի թիմը Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում մրցում էր «Կոռնելիայի» դեմ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով 2։0 հաշվով։

Մինչ այս պահը Մորիբան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023