Լևա vs Հալանդ🔥  Բավարիան ֆանտաստիկ comeback է անում🎥

Լևա vs Հալանդ🔥 Բավարիան ֆանտաստիկ comeback է անում🎥

06/03/2021 - 23:24

Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում կայացավ հերթական Der Klassiker -ը․ «Բավարիան» Մյունխենում ընդունեց Դորտմունդի «Բորուսիային»։

Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 9-րդ րոպեին «Բորուսիան» հաղթում էր 2։0 հաշվով, իսկ դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը։

Նորվեգացի հարձակվողը, Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում անցկացրած 19 խաղից հետո, խփել է նույնքան գնդակ և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 2-րդ հորիզոնական։ Իր ակտիվում 19 գոլ ունի նաև «Այնտրախտի» գոլահար Անդրե Սիլվան։

Շոկային մեկնարկից հետո «Բավարիան» չընկճվեց, ընդհակառակը, շատ արագ սկսեց տիրել նախաձեռնությանը և այլևս որևէ հնարավորություն չտվեց մրցակցին։

Մյունխենյան ակումբի առավելությունն առաջին կեսում այնքան մեծ էր, որ Հանսի Ֆլիկի թիմը նախքան ընդմիջման գնալը հավասարեցրեց հաշիվը։

Նախ 26-րդ րոպեին Լերոյ Սանեի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո Ռոբերտ Լևանդովկսին հաշիվը դարձրեց 1։2, ապա 44-րդ րոպեին լեհ գոլահարը, հստակորեն իրացնելով 11-մետրանոց հարվածը, հավասարեցրեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսում էլ «Բավարիան» տարածքային լուրջ առավելություն ուներ, գնդակին ավելի շատ էր տիրում, ավելի վտանգավոր էր գործում և ավելի շատ էր հարվածում, սակայն գնդակը ոչ մի կերպ չէր հայտնվում Մարվին Հիթցի պատշպանած դարպասում։

Տանտերերի առավելությունը, հատկապես, ավելի ակնհայտ դարձավ խաղի վերջնամասում, ինչն էլ 88-րդ րոպեին տվեց իր արդյունքը․ մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածով «Բավարիային» առաջ մղեց Լեոն Գորեցկան։

Հաջորդ իսկ գրոհին մյունխենյան ակումբը ևս մեկ գնդակ ուղարկեց «իշամեղուների» դարպասը, որն իր անվան դիմաց կրկին գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։

Ռոբերտ Լևանդովսկին էլ Բունդեսլիգայի շրջանակում իր գոլերի քանակը հասցրեց 31-ի և շարունակում է վստահորեն գլխավորել ռմբարկուների ցուցակը։

Այսպիսով, «Բավարիան» 4։2 հաշվով գերկամային, տպավորիչ հաղթանակ տարավ «Բորուսիա Դորտմունդի» նկատմամբ։

Մյունխենյան ակումբը վաստակեց 55 միավոր և կրկին վերադարձավ 1-ին հորիզոնական, որը ժամանակավորապես զիջել էր «Լայպցիգին»․ «ցլերի» ակտիվում կա 53 միավոր։

«Բորուսիան» մնաց 39 միավորով և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023