Author Archives: Miqayel

Ա սերիայում թեժ պայքար է ընթանում Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար🎥

Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակում միաժամանակ կայացան մի քանի հանդիպումներ։ Ամենահետաքրքիր և դրամատիկ հանդիպումը կայացավ Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ «Նապոլին» մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Կրոտոնեի» դեմ։ Ջենարո Գատուզոյի սաները հանդիպումը տարածքային լուրջ առավելությամբ մեկնարկեցին և 22-րդ րոպեի դրությամբ հաղթում էին արդեն 2։0 հաշվով, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Լորենցո Ինսինյեն ու […]

Վեսթ Բրոմի ֆուտբոլիստների տպավորիչ հակագրոհն ու գոլը Չելսիի դարպասը 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Վեսթ Բրոմվիչը» հյուրընկալվելիս 5։2 հաշվով ջախջախեց «Չելսիին»՝ մատուցելով խոշոր անակնկալ։ Հանդիպման 68-րդ րոպեին «Վեսթ Բրոմի» ֆուտբոլիստները նետվեցին կտրուկ հակագրոհի, ինչի արդյունքում Մբայե Դիանեն հաշիվը դարձրեց 4։1։ Գոլային գրոհն անչափ ուսուցողական ստացվեց, քանի որ հյուրերի ֆուտբոլիստները, միմյանց միջև գնդակը խաղարկելով, ընդամենը 7 փոխանցումով ճեղքեցին «Չելսիի» պաշտպանությունը և Դիանեին դուրս բերեցին […]

Թրիլլեր Լոնդոնում․ Վեսթ Բրոմը առաջին պարտությունն է «պարգևում» Տուխելին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի մեկնարկային խաղում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Վեսթ Բրմովիչի» դեմ։ Առաջին խաղակեսն անչափ հետաքրքիր և դրամատիկ պայքարում անցավ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց «ազնվականների» առավելությամբ, ովքեր 27-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը։ Մարկոս Ալոնսոյի իրացրած տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ինչից հետո վրա հասած Քրիստիան Պուլիշիչը […]

Չեմպիոնական հույսերը նվազում են․ Միլանը կրկին միավորներ կորցրեց🎥

Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի մեկնարկային խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում ճիշտ է՝ գնդակին ավելի շատ տիրում էին «ռոսոներիները» (54%), սակայն Ջենոայից ժամանած հյուրերի գրոհներն ավելի վտանգավոր էին, ինչպես նաև նրանք ավելի շատ դիպուկ հարված կատարեցին մրցակցի դարպասին (3 դիպուկ հարված), որոնք, սակայն, գոլի չվերածվեցին։ Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման […]

Կապառոս․ «Ամենայն հարգանք տածելով Սոսիեդադի նկատմամբ՝ ցանականում եմ, որ հաղթի Ատլետիկը»

Այսօր՝ ապրիլի 3-ին, Սևիլիայի «Օլիմպիական» մարզադաշտում վերջապես կկայանա Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն բասկյան երկու ակումբները՝ «Ատլետիկ Բիլբաոն» և «Ռեալ Սոսիդադը»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։30-ին, որը ցուցադրվելու է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով։ Այս խաղը նախատեսված էր անցկացնել դեռևս նախորդ տարվա ապրիլին, սակայն, կորոնավիրուսի համաճարակի […]

Բացի Հալանդից, Լապորտան ու Ռայոլան նաև այլ տրանսֆեր են քննարկել

Ինչպես գիտեք, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլան և հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդը օրեր առաջ հանդիպել են «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ՝ քննարկելով նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերային մանրամասները։ Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոչ միայն Հալանդի տրանսֆերը, այլև «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխտի հավանական տեղափոխության հնարավորությունը կատալոնական ակումբ։ […]

Միլան – Սամպդորիա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ կմրցի «Սամպդորիայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 14։30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Վասկեսը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում

«Ռեալի» եզրային ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսը, ամենայն հավանակությամբ, ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ABC-ն, կողմերը նոր պայմանագրի կնքման հարցում չեն կարողանում համաձայնության հասնել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին 3 տարվա պայմանագիր է առաջարկել՝ աշխատավարձի 10% կրճատմամբ, ինչը չի գոհացրել Վասկեսին։ Նշվում է, որ իսպանացի ֆուտբոլիստը մերժել է հարազատ ակումբին և կարծես […]

Վեյնալդումի փոխարեն՝ Մորիբա․ Բարսան ցանկանում է կրկին շեշտը դնել Լա Մասիայի վրա

«Բարսելոնան», հնարավոր է, հրաժարվի «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումի հետ պայմանագիր կնքելուց, ով 2021 թվականի հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, ֆինանսական խնդիրների պատճառով կատալոնական ակումբը ստիպված կլինի հրաժարվել այդ տրանսֆերից։ Դրա փոխարեն «կապտանռնագույնների» ղեկավարությունը գլխավոր մարզիչ Ռունալդ Կումանի հետ ցանկանում է քննարկել «Բարսելոնա Բ»-ի 18-ամյա կիսապաշտպան Իլայիշ Մորիբային ակումբի […]

Առաջիկա Weekend-ի ԲՈՄԲ խաղերը․ preMATCH

Interfootball -ը սկսում է նոր շարք։ Այժմ մշտապես կներկայացնենք յուրաքանչյուր Weekend-ի ամենաբոմբ հանդիպումների անոնսը, միասին կխոսենք թիմերի ներկա մրցաշարային դիրքերից, կծանոթանանք VBet-ի՝ տվյալ հանդիպման համար սահմանած գործակիցներին, իսկ մեր Instagram-ի էջում կարող եք ծանոթանալ նաև այդ հանդիպումների կանխատեսումներին։ Գնացինք։ «Լեսթեր» – «Մանչեսթեր Սիթի» Հանդիպման օրն ու ժամը – 3․04․2021 թ․, 20։30 Մրցաշար – ԱՊԼ, 30-րդ […]

1 1,584 1,585 1,586 1,587 1,588 2,103