Բացի Հալանդից, Լապորտան ու Ռայոլան նաև այլ տրանսֆեր են քննարկել

Բացի Հալանդից, Լապորտան ու Ռայոլան նաև այլ տրանսֆեր են քննարկել

03/04/2021 - 15:31

Ինչպես գիտեք, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլան և հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդը օրեր առաջ հանդիպել են «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ՝ քննարկելով նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերային մանրամասները։

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոչ միայն Հալանդի տրանսֆերը, այլև «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխտի հավանական տեղափոխության հնարավորությունը կատալոնական ակումբ։

Հիշեցնենք, որ հոլանդացի պաշտպանի ծառայություններով «Բարսելոնան» հետաքրքրված էր դեռևս նրա՝ «Այաքսում» հանդես գալու տարիներին, սակայն նա, 2019 թվականի ամռանը 85․5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Յուվենտուս»։

21-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023