Վեյնալդումի փոխարեն՝ Մորիբա․ Բարսան ցանկանում է  կրկին շեշտը դնել Լա Մասիայի վրա

Վեյնալդումի փոխարեն՝ Մորիբա․ Բարսան ցանկանում է կրկին շեշտը դնել Լա Մասիայի վրա

03/04/2021 - 12:14

«Բարսելոնան», հնարավոր է, հրաժարվի «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումի հետ պայմանագիր կնքելուց, ով 2021 թվականի հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, ֆինանսական խնդիրների պատճառով կատալոնական ակումբը ստիպված կլինի հրաժարվել այդ տրանսֆերից։ Դրա փոխարեն «կապտանռնագույնների» ղեկավարությունը գլխավոր մարզիչ Ռունալդ Կումանի հետ ցանկանում է քննարկել «Բարսելոնա Բ»-ի 18-ամյա կիսապաշտպան Իլայիշ Մորիբային ակումբի հիմնական ֆուտբոլիստ դարձնելու տարբերակը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է, որպեսզի ակումբի մարզադպրոցի՝ «Լա Մասիայի» սաների հետ աշխատանքը կրկին դառնա առաջնահերթություն։

Հիշեցնենք, որ Իլայիշ Մորիբան «Բարսելոնայի» սան է, որի գլխավոր թիմում իր նորամուտը նշել է սույն թվականի հունվարի 21-ին Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում «Կոռնելիայի» դեմ կայացած խաղում (2։0) դաշտում անցկացնելով 74 րոպե։

Ընդհանուր առմամբ նա ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» գլխավոր թիմի կազմում անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023