Author Archives: Miqayel

Չելսի – Մանչեսթեր Սիթի․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Ռեալի ֆուտբոլիստները կհրաժարվեն պարգևավճարներից, եթե հաղթեն Լա լիգան կամ ՉԼ-ն

«Ռեալի» ֆուտբոլիստները որոշել են աջակցություն ցույց տալ ակումբին, որը ֆինանսական խնդիրներ ունի՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ։ Ինչպես տեղեկացնում է ABC-ն, եթե մադրիդցիները հաղթեն Լա լիգան կամ Չեմպիոնների լիգան, ապա կհրաժարվեն պարգևավճարներից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե երկու մրցաշարերն էլ հաղթի «Ռեալը», ապա ֆուտբոլիստները կհրաժարվեն դրանցից մեկի պարգևավճարներից, ինչը «արքայական» ակումբին թույլ կտա խնայել 30 մլն եվրո։ «Սերուցքայինների» […]

Թրիլլեր Սեյնթ Ջեյմս Պարկում․ Նյուքասլը սրեց ՉԼ ուղեգրերի համար մղվող պայքարը🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկել է 32-րդ տուրը, որի շրջանակում հետնապահների թվում ընթացող «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրցեց Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Վեսթ Հեմի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսի մեծ մասն անցավ տանտերերի առավելությամբ, ովքեր էլ 36-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ «Վեսթ Հեմի» պաշտպան Քրեյգ Դոուսոնը չկարողացավ դաշտի կենտրոնում կասեցնել Իսա Դիոպի կատարած փոխանցումը […]

Զիդան․ «Ես սարսափելի մարզիչ չեմ, չնայած և ոչ լավագույնը»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վերջերս տված հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և իր ապագայի մասին․ «Ես ուրախ եմ Ֆլորենտինոյի համար, որ նա շարունակելու է ղեկավարել ակումբը, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում։ Կարող ես 4-5 տարվա պայմանագիր կնքել և հաջորդ օրը հեռացվել աշխատանքից։ Ես չեմ սիրում նայել դեպի […]

Յուվենտուսը լուրջ կորուստ ունի Ատալանտայի դեմ խաղից առաջ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածքի պատճառով բաց կթողնի իտալական Ա սերիայի 31-րդ տուրի շրջանակում կայանալիք «Ատալանտայի» դեմ հանդիպումը։ Այդ մասին հայտնել է թուրինյան ակումբի գլխավոր Անդրեա Պիռլոն։ «Մեր կազմից կարևոր ֆուտբոլիստ կբացակայի։ Ռոնալդուն մկանային խնդրի պատճառով չի կարող մասնակցել հանդիպմանը։ Անչափ մեծ ռիսկ կլիներ եթե մենք նրան տանենք Բերգամո։ Հուսով ենք՝ Ռոնալդուն պատրաստ կլինի չորեքշաբթի […]

Լապորտան առաջարկ է նախապատրաստում Մեսսիի համար․ մանարամասներ են հայտնի դարձել

«Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտան , Լեո Մեսսիի պայմանագրի երկարաձգման հարցի շուրջ, սկսել է քայլեր ձեռնարկել։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ուսումնասիրելով ակումբի ֆինանսական ներկա հնարավորությունները՝ Լապորտան Մեսսիին մի շարք մանրամասներ է հայտնել նոր պայմանագրի որոշ կետերից։ Կատալոնական ակումբը հասկանում է, որ ֆինանսական տեսանկյունից չի կարող Մեսսիին վճարել այնպիսի աշխատավարձ, որը նրան առաջարկել են այլ […]

Բուֆոնը, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Ատալանտան» մտադիր է պայմանագիր առաջարկել «Յուվենտուսի» դարպասպաահ Ջանլուիջի Բուֆոնին ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը վետերան դարպասապահին պայմանագիր կառաջարկի միայն այն դեպքում, եթե «Ատալանտայից» հեռանա հիմնական դարպասապահ Պիերլուիջի Գոլինին, ում ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ։ Բերգամոն ներկայացնող ակումբը դեռևս 2 տարի առաջ էր հետաքրքրված 43-ամյա դարպասապահի ծառայություններով, սակայն գործարքը […]

Անգլիական գրանդը ցանկանում է պայմանագիր առաջարկել Վարանին

«Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը , հնարավոր է, հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվորեն հետաքրքրված է ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով և մտադիր է պայմանագիր առաջարկել նրան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբին հայտնի է, որ Վարանը ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Ռեալից»։ «Արքայական» ակումբն իր ֆուտբոլիստին գնահատում […]

Առաջիկա Weekend-ի ԲՈՄԲ խաղերը․ preMATCH

Չեմպիոնների լիգայի հանդիպումների ազդեցությունը դեռևս չնվազած՝ թևակոխում ենք նոր Weekend , որի ընթացքում ունենալու ենք, իրոք, ԲՈՄԲ հանդիպումներ։ Նախ կայանալու է Իսպանիայի գավաթի եզրափակիչը, Անգլիայում նույնպես ունենք գավաթային խաղ, որի շրջանակում հզոր մարզչական առճատկման ականատես կլիենք, դե իսկ Իտալիայում՝ երկու հանդիպում, որոնք հետագայում վճռորոշ կարող են դառնալ հատկապես Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար։ Հավելենք, որ այս […]

Ո՞ր ակումբներն են ՉԼ շրջանակում ամենաշատը կիսաեզրափակիչ հասել

Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները,  հերաթական հետաքրքիր վիճակագրական տվյալն է ներկայացրել։ Կայքն անդրադարձել է այն ակումբներին, որոնք , 1992 թ․ ի վեր, երբ Եվրոպական չեմպիոնների գավաթը վերանվանվեց Չեմպիոնների լիգայի, ամենաշատն են հասել մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ․ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ «Ռեալ Մադրիդ» – 25 մասնակցություն, 14 կիսաեզրափակիչ 2․ «Բավարիա» – 24 […]

1 1,568 1,569 1,570 1,571 1,572 2,103