Յուվենտուսը լուրջ կորուստ ունի Ատալանտայի դեմ խաղից առաջ

Յուվենտուսը լուրջ կորուստ ունի Ատալանտայի դեմ խաղից առաջ

17/04/2021 - 16:05

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածքի պատճառով բաց կթողնի իտալական Ա սերիայի 31-րդ տուրի շրջանակում կայանալիք «Ատալանտայի» դեմ հանդիպումը։ Այդ մասին հայտնել է թուրինյան ակումբի գլխավոր Անդրեա Պիռլոն։

«Մեր կազմից կարևոր ֆուտբոլիստ կբացակայի։ Ռոնալդուն մկանային խնդրի պատճառով չի կարող մասնակցել հանդիպմանը։ Անչափ մեծ ռիսկ կլիներ եթե մենք նրան տանենք Բերգամո։

Հուսով ենք՝ Ռոնալդուն պատրաստ կլինի չորեքշաբթի օրը կայանալիք Պարմայի դեմ հանդիպմանը։ Խնդիրն առաջացել է վերջին խաղից հետո (խմբ․՝ «Յուվենտուս» 3։1 «Ջենոա»)։

Անցնող շաբաթ նա չկարողացավ աշխատել այնպես, ինչպես ցանկանում էր և մենք որոշեցինք ռիսկի չդիմել։ Մեկնարկային կազմում կլինի Պաուլո Դիբալան»,- նշել է իտալացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Ատալանտա» – «Յուվենտուս» հանդիպումը կայանալու է ապրիլի 18-ին՝ Երևանի ժամանակով 17։00-ից սկսած։

Ինչ վերաբերում է Կրիշտիանու Ռոնալդուին, ապա պորտուգալացի ֆուտբոլիստն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 25 գոլի հեղինակ և վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023