Զիդան․ «Ես սարսափելի մարզիչ չեմ, չնայած և ոչ լավագույնը»

Զիդան․ «Ես սարսափելի մարզիչ չեմ, չնայած և ոչ լավագույնը»

17/04/2021 - 16:27

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վերջերս տված հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և իր ապագայի մասին․

«Ես ուրախ եմ Ֆլորենտինոյի համար, որ նա շարունակելու է ղեկավարել ակումբը, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում։ Կարող ես 4-5 տարվա պայմանագիր կնքել և հաջորդ օրը հեռացվել աշխատանքից։

Ես չեմ սիրում նայել դեպի ապագան և չեմ խոսում դրա մասին նույնիսկ այն ժամանակ, երբ բոլորն ասում են՝ Զիդանին պետք է հեռացնել աշխատանքից։

Այո՛, իմ բախտը շատ է բերել լինել «Ռեալի» մարզիչը, սակայն ես սարսափելի մարզիչ չեմ, չնայած և ոչ լավագույնը։ Ամենաառաջնայինն այն է, որ ձեր արած աշխատանքում կիրք գտնեք, իսկ խաղացողներն են ամենակարևորն են։

Մարդիկ շատ են խոսում տարբեր թեմաներից, սակայն ես ցանկանում եմ քննարկել միայն ֆուտբոլի մասին, այլ ոչ թե նման բաներ»,- նշել է ֆրանսիացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023