«Նապոլիի» նախագահը յուրօրինակ փոփոխություններ է առաջարկել ֆուտբոլի համար
«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտինսը մի շարք յուրօրինակ փոփոխություններ է առաջարկել ֆուտբոլի համար, հայտնում է The Athletic-ը։
«Առաջին հերթին, յուրաքանչյուր խաղակեսի տևողությունը 45-ից կկարճատեի ու կդարձնեի 25 րոպե, բայց տվյալ դեպքում դերասաններ պետք է չլինեն դաշտում։
Երկրորդ, դեղին քարտի համար ֆուտբոլիստին կհեռացնեի 5 րոպեով, կարմիրի դեպքում` 20։
Եթե հավաքենք Իտալիայի, Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ուժեղագույն ակումբներին, ապա հսկայական մրցակցային առաջնություն կարող ենք ունենալ։
ՄԼՍ-ը կարիերան ավարտող ֆուտբոլիստների է հրավիրում` տալով նրանց հսկայական աշխատավարձ, բայց դա լիգայի զարգացմանը չի նպաստում։ ՈՒԵՖԱ-ի նախագահ Չեֆերինը պետք է ՄԼՍ-ի լավագույն 3-5 ակումբներին հրավիրի Չեմպիոնների լիգային մասնակցելու։ Կարող են լինել Բոստոնի և Նյու-Յորքի լավագույնները»,- ասել է Իտալիայի չեմպիոնի ղեկավարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ա-սերիա, Աուրելիո Դե Լաուրենտիս, Նապոլի, Չեմպիոնների-լիգա