Անգլիական գրանդը ցանկանում է պայմանագիր առաջարկել Վարանին

Անգլիական գրանդը ցանկանում է պայմանագիր առաջարկել Վարանին

17/04/2021 - 00:55

«Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը , հնարավոր է, հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանա ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվորեն հետաքրքրված է ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով և մտադիր է պայմանագիր առաջարկել նրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբին հայտնի է, որ Վարանը ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Ռեալից»։

«Արքայական» ակումբն իր ֆուտբոլիստին գնահատում է 60 մլն եվրո, սակայն «ՄՅՈՒ»-ի ղեկավարները պատրաստ չեն խաղացողի դիմաց վճարել այդքան և ցանկանում են նվազեցնել նրա արժեքը։ «Կարմիր սատանաների» մարզչական շտաբն էլ իր հերթին վստահ է, որ 27-ամյա պաշտպանը կատարյալ խաղընկեր կդառնա Հարի Մագուայերի համար։

Նշվում է, որ մանկունյական ակումբը Վարանին ցանկացել է գնել դեռևս 2011 թվականին։ Այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը փորձել է պայմանագիր կնքել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ, ով դեռևս հանդես էր գալիս «Լանսի» կազմում, սակայն նա նախընտրել է տեղափոխվել «Ռեալ»։

Բացի դրանից, «Յունայթեդը» խաղացողին փորձել է ձեռք բերել նաև 2017 թվականին, սակայն գործարքը չկայացավ, ինչից հետո ակումբը 35 մլն եվրոյի դիմաց «Բենֆիկայից» գնեց Վիկտոր Լինդելյոֆին։

Հաղորդվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտպանության կենտրոնն ամրապնդելու համար բացի Վարանից, դիտարկում է նաև Իբրահիմա Կոնատեի («Լայպցիգ»), Պաու Տորեսի («Վիլյառեալ»), Ժյուլ Կունդեի («Սևիլիա»), ինչպես նաև Նիկոլա Միլենկովիչի («Ֆիորենտինա») տարբերակները։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Վարանը «Ռեալի» շարքերը համալրել է 2011 թվականին և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 355 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023