Լրագրող. «Ֆլիկը քիչ-քիչ նմանվում է Չավիին»
Լրագրող. «Ֆլիկը քիչ-քիչ նմանվում է Չավիին»
14/04/2026 - 11:28

Լրագրող Մանու Կարենյոն կարծում է, որ Հանսի Ֆլիկը նմանվում է Չավիին, հայտնում է Cadena SER-ը։

«Երբեմն նկատում եմ, որ Ֆլիկը քիչ-քիչ նմանվում է Չավիին։ Նա սկսել է դժգոհել մրցավարությունից, խոտածածկի որակից…

Մի պահ աչքերս փակեցի ու տեսա Չավիին։ Ֆլիկը «Ատլետիկոյի» դեմ առաջին խաղից հետո դժգոհ էր մրցավարությունից։ Այժմ էլ մտածում է, թե ինչպիսին այն կլինի պատասխան մրցավեճում։

Մենք տեսանք, թե «Մետրոպոլտիանո» ստադիոնի խոտածածկի որակի մասին նա ինչպես էր խոսում ՈՒԵՖԱ-ի պատվիրակի հետ։ Դա ինձ զարմացրեց։ Այլ մարզիչներ չեն դժգոհել խոտածածկի որակից, բայց Ֆլիկը զարմացած է։

Կատալոնացիները խաղից առաջ իրենք իրենց վրա ճնշում են գործադրում, քանի որ, կարծում եմ` գիտակցում են, թե ինչ է խաղասեղանին դրված»,- ասել է լրագրողը։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղից առաջ ՈՒԵՖԱ-ի պատվիրակին գանգատվել է մադրիդյան գրանդի ստադիոնի խոտածածկի որակից։

«Ատլետիկո» – «Բարսելոնա» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին, մեկնարկը` ժամը 23:00-ին։ Դիմակայության առաջին խաղում մադրիդյան գրանդը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «բլաուգրանային»։

Չավին «Բարսելոնան» մարզել է 2021-24 թվականներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026