«Ռեալը» կփորձի ձեռք բերել «Բորուսիայի» ֆուտբոլիստին 📸
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Իսպանական գրանդն այն բազմաթիվ ակումբներից մեկն է, որն ամռանը կփորձի ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստին։
Գերմանացի ֆուտբոլիստն օրեր առաջ է մինչև 2031թ. հուլիսի 1-ը պայմանագիր ստորագրել «Բորուսիայի» հետ։ Այժմ նա դորտմունդյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, սակայն աշխատավարձի չափը չի նշվում։
Այդուհանդերձ, համաձայնագրում առկա է հրաժարագնի կետ. Շլոտերբեկի տրանսֆերը հնավոր է ձեռք բերել 50-60 միլիոն եվրոյով։
«Բավարիան» պաշտպանի ծառայություններով հետաքրքրված չէ։
Նիկո Շլոտերբեկը «Բորուսիայում» է 2022թ. հուլիսից, 156 խաղում խփել է 10 գոլ, կատարել 18 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml