Լա լիգայում 97 տարվա վաղեմության բացառիկ ցուցանիշ է կրկնվել
Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում 97 տարվա վաղեմության բացառիկ ցուցանիշ է կրկնվել, հայտնում է անվանի վիճակագիր Mister Chip-ը։
Ավարտված տուրում մրցաշարային աղյուսակի 16-20-րդ տեղերը զբաղեցնող ակումբները` «Մալյորկան», «Սևիլիան», «Էլչեն», «Լևանտեն» և «Ռեալ Օվիեդոն» հաղթանակներ են տարել։
Նման դեպք Պրեմիերայում նախորդ անգամ գրանցվել էր 1927 թվականին։
«Մալյորկան» հաղթել է «Ռայո Վալեկանոյին» (3:0), «Սևիլիան»` Մադրիդի «Ատլետիկոյին» (2:1), «Էլչեն»` «Վալենսիային» (1:0), «Լևանտեն»` «Խետաֆեին» (1:0), իսկ «Ռեալ Օվիեդոն»` «Սելտային» (3:0)։
Հատկանշական է, որ վերոնշյալ ակումբներից միայն «Ռեալ Օվիեդոյին» է հաջողվել հաղթանակը տանել մրցակցի դաշտում։ Մյուս բոլոր հաղթանակները գրանցվել են տնային խաղերում։
«Մալյորկան» այժմ 34 միավորով 15-րդն է, «Սևիլիան»` նույնքան միավորով 16-րդը, «Էլչեն»` 32 միավորով 18-րդը, «Լևանտեն»` 29 միավորով 19-րդը, իսկ «Ռեալ Օվիեդոն»` 27 միավորով 20-րդը։
Այդ ակումբների միջև տեղակայլվել է նաև «Ալավեսը», որը 33 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը։
Լա լիգայի ավարտին մնացել է 7 տուր։ Առաջնության առաջատարը 79 միավորով «Բարսելոնան» է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Էլչե, Լա-լիգա, Լևանտե, Մալյորկա, Ռեալ Օվիեդո, Սևիլիա