Առաջիկա Weekend-ի ԲՈՄԲ խաղերը․ preMATCH

Առաջիկա Weekend-ի ԲՈՄԲ խաղերը․ preMATCH

16/04/2021 - 22:44

Չեմպիոնների լիգայի հանդիպումների ազդեցությունը դեռևս չնվազած՝ թևակոխում ենք նոր Weekend , որի ընթացքում ունենալու ենք, իրոք, ԲՈՄԲ հանդիպումներ։ Նախ կայանալու է Իսպանիայի գավաթի եզրափակիչը, Անգլիայում նույնպես ունենք գավաթային խաղ, որի շրջանակում հզոր մարզչական առճատկման ականատես կլիենք, դե իսկ Իտալիայում՝ երկու հանդիպում, որոնք հետագայում վճռորոշ կարող են դառնալ հատկապես Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար։ Հավելենք, որ այս խաղերի վերաբեյալ մեր կանխատեսումներին կարող եք ծանոթանալ Interfootball-ի  Instagram-ի էջում։

«Ատլետիկ Բիլբաո» – «Բարսելոնա»

Հանդիպման օրն ու ժամը – 17․04, 23։30

Մրցաշար – Իսպանիայի գավաթ, եզրափակիչ

Սկսենք Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի եզրափակչից։

Կատալոնական ակումբն արդեն դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից և ամբողջությամբ կենտրոնացել է Լա լիգայի ու Copa del Rey-ի վրա՝ փորձելով մրցաշրջանն ավարտել բարձր նոտայով։

Բազմիցս խոսել ենք և՛ Ռոնալդ Կումանի կատարած աշխատանքի, և՛ դրանց լավ ու վատ կողմերի մասին, բոլորիդ էլ շատ բան պարզ է, այդ պատճառով էլ ավելի շատ անդրադառնանք բասկյան ակումբին։

«Ատլետիկը» տարեսզբին մարզչական փոփոխություն կատարեց, ինչից հետո Գայիսկա Գարիտանոյին փոխարինելու եկավ բազմափորձ Մարսելինո Գարսիա Տորալը։ Եկավ ու կերպարանափոխեց «Բիլբաոյին»։ Մարսելինոյի ղեկավարությամբ ակումբը միանգամից արդյունք սկսեց ապահովել և իր նշանակումից օրեր անց գերդրամատիկ պայքարում Իսպանիայի սուպեր գավաթի եզրափակչում հաղթեց հենց «Բարսելոնային» (3։2

Բնականաբար, տիտղոս նվաճելուց հետո էլ բասկերը վերելքով էին հանդես գալիս և կարողացան նվաճել Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչի ուղեգիր՝ ճանապարհին պայքարից դուրս թողնելով «Իբիցային», «Ռեալին» պայքարից դուրս թողած «Ալկոյանոյին», «Բետիսին» և «Լևանտեին»։

Բացի դրանից, «Ատլետիկը» երկու շաբաթ առաջ անցկացրեց, մի քանի անգամ անորոշ ժամանակով հետաձգված, 2019/20 մրցաշրջանի Իսպանիայի գավաթի եզրափակիչը։ 90 րոպե հավասար պայքարում ընթացած խաղում «Ատլետիկը» բասկյան դերբիում 0։1 հաշվով զիջեց «Ռեալ Սոսիեդադին»։

Ընդամենը 2 շաբաթ անց Մարսելինոյի թիմն իր սխալն ուղղելու հնարավորություն ունի, սակայն «Բարսելոնան» մնում է «Բարսելոնա»՝ անկախ մարզավիճակից ու խնդիրներից։

Կատալոնական ակումբը միանշանակ ֆավորիտ է այս դիմակայությունում, բայց, ի սկզբանե «Ատլետիկն» ավելի հաջող է հանդես գալիս գավաթային մրցաշարերում և երբեք նվեր չէ ոչ մի ակումբի համար։ Այդ ամենը տեսանք նաև Իսպանիայի սուպեր գավաթի վերջին եզրափակչում։

Ամեն դեպքում, խաղից առաջ պետք է արձանագրել մի շատ կարևոր փաստ․ «Ատլետիկն» այժմ այն նույն մարզավիճակում չէ, ինչ հունվարին էր։ Փաստնեք, որ բասկերն անցկացրած վերջին 10 պաշտոնական խաղերում միայն երկու անգամ են 2 գնդակ ուղարկել մրցակիցների դարպասը․ մյուս բոլոր դեպքերում կա՛մ դաշտից հեռացել են առանց խփած գոլի կա՛մ էլ բավարարվել են մեկ գոլով։ Այդ ընթացքում թիմը խփել է ընդամենը 9 գոլ, սակայն, դրան զուգահեռ «Ատլետիկը» բաց է թողել 8 գնդակ։

«Բարսելոնան», ընդհակառակը, վերջին շրջանում շատ ավելի վառ ֆուտբոլ է ցուցադրում, ինչը էլ ավելի է հաստատում նրա ֆավորիտի կարգավիճակը։

Վերջում արդեն նշեցինք, որ «Ատլետիկը» նվեր չէ որևէ մրցակցի համար, իսկ դրան գումարենք նաև այն փաստը, որ բասկյան ակումբը եզրափակիչներում հանդես գալու հարուստ փորձ ունի։ Միայն 21-րդ դարում «Ատլետիկը» 5 անգամ խաղացել է Իսպանիայի գավաթի եզրափակչում։

Ինչպես ցանկացած եզրափակչում, այնպես էլ այս մեկում շատ բան վճռելու են մանրուքները, սակայն մեր գործընկեր Vbet-ն այս հանդիպման վերաբերյալ ունի իր կարծիքը՝ սահմանելով հետևյալ գործակիցները․

«Ատլետիկ Բիլբաոյի» հաղթանակ՝ 6․2 գործակից

Ոչ-ոքի՝ 4․6 գործակից

«Բարսելոնայի» հաղթանակ՝ 1․57 գործակից

«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի»

Հանդիպման օրն ու ժամը – 17․04, 20։30

Մրցաշար – Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Չելսիի» անցկացրած մրցաշրջանը շատ հարցեր է թողնում, քանի որ լոնդոնյան ակումբն աչքի էր ընկնում անկայուն և ոչ բավարար արդյունքներով, ինչի պատճառով «ազնվականների» ղեկավարությունը որոշեց գլխավոր մարզչի հեռացնել Ֆրենկ Լեմպարդին, ում փոխարինեց Թոմաս Տուխելը։

Տուխելը չփորձեց հեծանիվ հորինել, այլ վարվեց շատ խելացի։ Գերմանացի մասնագետը եղած կադրերով սկսեց հիանալի ֆուտբոլ ցուցադրել՝ շեշտը դնելով ամուր պաշտպանության վրա։

Ճիշտ է՝ միգուցե «Չելսիի» խաղն այժմ այնքան էլ գրավիչ չէ, սակայն «կապույտները» ընդամենը 3 ամսում ոչ միայն Պրեմիեր լիգայի շրջանակում 8-րդ տեղից բարձրացան 5-րդ հորիզոնական, այլև հասել են Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ և հաղթողի ֆավորիտներից մեկն են։

Ընդ որում, «թոշակառուները» մինչև կիսաեզրափակիչ հասնելը բաց են թողել ընդամենը 1 գոլ, և դա էլ չէր լինի, եթե 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման վերջնամասում «Պորտուի» հարձակվող Մեհդի Թարեմին չորոշեր գլուխգործոց արարել։

Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին», ապա վստահորեն կարող ենք ասել, որ «քաղաքաբնակները» իրենց պատմության լավագույն մրցաշրջանն են անցկացնում։

Բացի այն, որ «Սիթին» բալանսավորված ֆուտբոլ է խաղում, Պեպ Գվարդիոլան նաև մարտավարական հզոր գլուխկոտրուկներ է առաջարկում մրցակցիների համար, որոնց տակից շատերը դուրս չեն կարողանում գալ, այդ պատճաով էլ ակումբը վստահորեն գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, դուրս է եկել Չեմպիոնների լիգայի ու Անգիայի գավաթի կիսաեզրափակիչ, ինչպես նաև՝ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ։

Շատերը հենց մանկունյական ակումբին են համարում Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության գլխավոր ֆավորիտը և կարծում են, որ եթե «Սիթին» չհաղթի մրցաշարը, ապա պարտվելու միայն ինքն իրեն։

Կողմերը գրեթե առանց կորուստների են մոտեցել այս խաղին։ «Չելսիի» կազմից խաղը բաց կթողնեն Մատեո Կովաչիչն ու Անդրեաս Քրիստիենսենը, իսկ «Մանչեսթեր Սիթիից»՝ Սերխիո Ագուերոն։

«Սիթին» բախվելու է հզոր մարզչական միտք ունեցող, բավական կոմպակտ ու պրագմատիկ ֆուտբոլ խաղացող թիմի։ Նույնը կարեի է ասել նաև «Չելսիի» մասին, որը մինչ այս պահը «Սիթիի» նման հզորության որևէ ակումբի չի հանդիպել Թոմաս Տուխելի օրոք։

Ինչպես ասում են, նման խաղերում է հնարավոր միայն գնահատել ակումբների իրական ուժը, իսկ այժմ ծանոթանաք այս հանդիպման համար սահմանված գործակիցներին․

«Չելսիի» հաղթանակ՝ 4․8 գործակից

Ոչ-ոքի՝ 3․45 գործակից

«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ՝ 1․87 գործակից

«Ատալանտա» – «Յուվենտուս»

Հանդիպման օրն ու ժամը – 18․04, 17։00

Մրցաշար – Ա սերիա, 31-րդ տուր

Մրցաշարային դիրք – «Ատալանտա» – 61 միավոր, 4-րդ հորիզոնական, «Յուվենտուս» – 62 միավոր, 3-րդ հորիզոնական

Եթե տարիներ առաջ ասեին, որ «Ատալանտան» մշտաես պայքարելու է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, ապա շատերը դա կհամարեին խենթություն, իսկ այդ միտքն արտահայտողին կտեղափոխեին հոգեբուժարան, սակայն 2016 թվականից սկսած, Ջանպիերո Գասպերինին Բերգամոն ներկայացնող ակումբին հեքիթայաին հաջողությունների է հասցնում։

Ամեն դեպքում, «Ատալանտայի» հաջողությունների պիկը կարծես թե արդեն անցյալում է։ Բերգամոսցիները նախորդ մրցաշրջանի առաջին հատվածում փայլում էին՝ հասնելով մինչև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, իսկ Ա սերիայի շրջանակում զբաղեցրին 3-րդ հորիզոնականը և խփեցին 98 գնդակ։

Ընթացիկ մրցաշրջանում Գասպերինիի թիմի խաղը մասամբ անկում է ապրում, ինչը կապված է և՛ նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածի անհավանական գրաֆիկի, և՛ առաջատար մի շարք ֆուբտոլիստների վատ մարզավիճակի հետ։

Դրան գումարվեց նաև ներկայիս «Ատալանտայի» և միգուցե նաև ակումբի ողջ պատմության լավագույն ֆուտբոլիստի՝ Ալեխանդրո Պապու Գոմեսի և Գասպերինիի միջև ծագած կոնֆլիկտը, ինչի պատճառով արգենտինացի ֆուտբոլիստը ստիպված էր հեռանալ ակումբից։

Թիմի մյուս առաջատար Յոսիպ Իլիչիչն էլ անհասկանալի մարզավիճակում է․ սլովենացի ֆուտբոլիստը մեկ այնպես է խաղում, որ բոլորս հիանում ենք, մեկ էլ՝ դաշտում կորում է։ Այդ է պատճառը, որ «Ատալանտան» ընթացիկ մրցաշրջանում այնքան էլ վառ ֆուտբոլ ցույց չի տալիս։

«Յուվենտուսը», որն Ա սերիայի վերջին 9 տարիների անփոփոխ չեմպիոնն էր, ընթացիկ մրցաշրջանը ձախողեց։

«Բյանկոներիների» ղեկավարությունը նախորդ ամռանը հեռացրեց Մաուրիցիո Սարիին և նրա փոխարեն, չգիտես ինչու, գլխավոր մարզիչ նշանակեցին Անդրեա Պիռլոյին, ով ընդհանրապես որևէ մարզչական փորձ չէր ունեցել։

Ամենավատ կանխատեսումներն իրականացան․ Պիռլոն չի կարողանում «Յուվենտուսի» ղեկը պահել իր ձեռքում և ընթացիկ մրցաշրջանում ակումբը ոչ միայն շատ շուտ դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, այլև Ա սերիայի չեմպիոն դառնալու հույսերը միայն տեսական են։

Այո՛, «ծեր սենյորան» առանձին վերցրած մի շարք խաղերում ապացուցեց իր բարձր կարգը, բայց, ընդհանուր առմամբ, ակումբն անհասկանալի միավորներ բաժանեց Ա սերիայի շրջանակում։ Հատկապես հիշատակման է արժանի վերջերս կայցած «Բենևենտոյի» դեմ խաղը, որի շրջանակում «Յուվեն» սեփական հարկի տակ զիջեց 0։1 հաշվով։

«Ատալանտան» այս խաղին բավական լավ մարզավիճակում է մոտենում․ Բերգամոսցիներն Ա սերիայի վերջին 4 խաղերում հաղթել են, իսկ այդ ընթացքում դարձել են 11 գոլի հեղինակ և մրցաշարային աղյուսակում ահագին բարելավեցին իրենց դիրքերը։

«Բյանկոներիները», ընդհակառակը, վերջին 5 խաղերում տոնել են միայն 3 հաղթանակ։

Թուրինյան ակումբը, ամեն դեպքում, կփորձի օգտվել այն փաստից, որ «Ատալանտայի» կազմից երկու առանցքային խաղացողներ բաց են թողնելու այս խաղը․ խոսքը պաշտպաններ Հանս Հատեբուրի և Քրիստիան Ռոմերոյի մասին է։ Ռոմերոն որակազրկված է, իսկ Հատեբուրը բավական երկար ժամանակ է ապաքինվում է վնասվածքից։

«Յուվեի» կազմից էլ, կորոնավիրուսի պատճառով, խաղը բաց կթողնի Ֆեդերիկո Բերնարդեսկին։

«Ատալանտայի» ու «Յուվենտուսի» համար միմյանց միջև կայանալիք հանդիպումը, միանշանակ, կարող է վճռորոշ դառնալ Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար մղվող պայքարում, քանի որ «Նապոլին» ու «Լացիոն», պարզապես, նստած են նրանց շնչին․ «Ռոման» էլ շատ հեռու չէ։

Բնականաբար թե՛ «Յուվեի» և թե՛ «Ատալանտայի» համար մրցաշրջանի վերջնական արդյունքներով ՉԼ գոտւոց դուրս մնալը ձախողում կհամարվի։

Այս խաղի համար սահմանված են հետևյալ գործակիցները․

«Ատալանտայի» հաղթանակ՝ 2․56 գործակից

Ոչ-ոքի՝ 3․7 գործակից

«Յուվենտուսի» հաղթանակ՝ 2․82

«Նապոլի» – «Ինտեր»

Հանդիպման օրն ու ժամը – 18․04, 22։45

Մրցաշար – Ա սերիա, 31-րդ տուր

Մրցաշարային դիրք – «Նապոլի» – 59 միավոր, 5-րդ հորիզոնական, «Ինտեր» – 74 միավոր, 1-ին հորիզոնական

«Ինտերը» ճիշտ աշխատանքի շնորհիվ վերջապես հասավ այն կետին, որը նրանց թույլ տվեց պայքարել «Սկուդետոյի» համար։

Հաճախ Անտոնիո Կոնտեն իր թիմերին հենց առաջին իսկ մրցաշրջանում հասցնում էր չեմպիոնական տիտղոսի, սակայն այս դեպքում պետք եղավ մեկ տարի սպասել։ «Ներաձուրիները» նախ ճիշտ տրանսֆերային քաղաքականություն վարեցին, ապա վերադարձրին հաղթողի հոգեբանությունը, ինչի շնորհիվ էլ միլանյան ակումբն անհավանական արագությամբ սլանում է դեպի է բաղձալի չեմպիոնությանը։

«Ինտերի» միակ խնդիրն այն է, որ ակումբը կրկին ձախողվեց Չեմպիոնների լիգայի շրջանակում՝ չկարողանալով հերթական անգամ հաղթահարել խմբային փուլի արգելքը։

«Նապոլին» էլ как всегда… Նեապոլիտանական ակումբը ցանկացած մրցաշրջանից առաջ մշտապես տեղ ունի ֆավորիտների շարքում, սակայն «Նապոլին», ինչպես միշտ, հիասթափեցնելու առիթներ գտնում է։

Ջենարո Գատուզոյի թիմն անչափ անկայուն մրցելույթներով է աչքի ընկնում․ ակումբը մի կողմից շատ ավելի լավ է հանդես գալիս թոփ ակումբների դեմ, մյուս կողմից էլ՝ անհասկանալի միավորներ է կորցրել մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում գտնվող թիմերի դեմ խաղերում, սակայն ունենք այն, ինչ ունենք։

«Նապոլիի» դեմ խաղից առաջ «Ինտերը» անհավանական տեմպ է հաղորդել իր խաղին՝ հաղթելով Ա սերիայի շրջանակում կայացած վերջին 11 խաղերում։ «Ներաձուրիները» երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Միլանին» գերազանցում են արդեն 11 միավոր և նրանց չեմպիոնությունը գրեթե կասկած չի հարուցում։

Եթե Անտոնիո Կոնտեի թիմն իրեն կարող է թույլ տալ միավորների կորուստ, ապա «Նապոլիի» համար ցանկացած սխալ, հնարավոր է, հետագայում ճակատագրական դառնա, քանի որ նեապոլիտանցիները Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար թեժ պայքար են մղում։

Կարծում ենք՝ միլանյան ակումբն այս խաղում ֆավորիտ է, սակայն նրանց հեշտ հանդիպում չի սպասվելու, դե իսկ VBet-ն էլ իր առանձին կարծիքն այս ամենի հետ կապված․

«Նապոլիի» հաղթանակ՝ 3․04 գործակից

Ոչ-ոքի՝ 3․64 գործակից

«Ինտերի» հաղթանակ ՝ 2․43 գործակից

Ինչպես արդեն նշեցինք, այս հանդիպմների վերաբերյալ Interfootball-ի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ մեր Instagram-ի էջում՝ սեղմելով այստեղ, իսկ խաղերին հետևել և դիտել՝ Rostelecom-IP հեռուստատեսությամբ։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023