Author Archives: Miqayel

Կլոպ․ «Սիթին ունի անհավանական թիմ ու աշխարհի լավագույն մարզիչը»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շնորհավորել է «Մանչեսթեր Սիթիին» Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու կապակցությամբ, իսկ «քաղաքաբնակների» գլխավոր մարզչին անվանել աշխարհի լավագույն մարզիչ․ «Մեծ նվաճում է, շնորհավորում եմ։ Ես գրել եմ Գվարդիոլային ու Իլկայ Գյունդողանին։ Երբ միավորում ես ֆինանսական հնարավորություններն ու ֆուտբոլային գիտելիքները, ստանում ես լավ հնարավորություն յուրահատուկ ինչ-որ բան ստեղծելու, և «Մանչեսթեր Սիթիում» դա այդպես […]

VBet Հայաստանի գավաթի եզրափակիչը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

Մայիսի 15-ին, 19։00-ից սկսած, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա VBet Հայաստանի գավաթի 2020/21 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Ալաշկերտն» ու  «Արարատը»։ Ինչպես տեղեկանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆոդերացիայի պաշտոնական կայքը, այդ հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները։ «Միջազգայնորեն ընդունված պրակտիկայի համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպմանը մրցավարներ է հրավիրել Եվրոպայից։ […]

Սիթին կենտրոնական հարձակվողների շորթ-լիսթ է կազմել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, անպայման, ցանկանում է կենտրոնական հարձակվող ձեռք բերել։ Դա մանկունյական ակումբի գլխավոր նպատակն է լինելու, ինչը կապված է Սերխիո Ագուերոյի՝ «Սիթիից» հեռանալու հետ։ Ինչպես տեղեկացնում է The Times-ը, «քաղաքաբնակների» ղեկավարությունն արդեն շորթ-լիսթ է կազմել այդ դիրքի համար։ Այդ ցանկում ընդգրկվել են Էրլինգ Հալանդը («Բորուսիա Դորտմունդ»), […]

Բաբայան․ «Տեղեկացնում եմ, որ այլևս չեմ հանդիսանում ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տնօրեն»

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի տնօրեն Արթուր Բաբայանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից՝ այդ մասին հայտնելով իր Facebook-ի էջի միջոցով․ «Հարգելիներս, տեղեկացնում եմ, որ այլևս չեմ հանդիսանում ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տնօրեն: Շնորհակալություն եմ հայտնում ակադեմիայի ողջ անձնակազմին արդյունավետ աշխատանքի համար, մաղթում եմ հարազատ դարձած թիմիս հաջողություններ ու հաղթանակներ»,- գրել է Բաբայանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալը փայլում է՝ մնալով չեմպիոնական պայքարում🎥

Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում չեմպիոնության համար պայքարող «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց մադրիդյան ակումբի առավելությամբ, որը նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացավ։ Նախ 17-րդ րոպեին հաշիվը բացեց Լուկա Մոդրիչը, ապա 45+1-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Ռդրիգո Գոյեսը։ Երկրորդ խաղակեսում «Գրանադան» ինչ-որ կերպ […]

Հիանալի հանդիպում «Օլդ Թրաֆորդում»․ Լիվերպուլը միացնում է շարժիչները 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված հանդիման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ սկսեցին մանկունյական ակումբի ֆուտբոլիստները, ովքեր արդեն 10-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։ Շոկային մեկնարկին Յուրգեն Կլոպի սաները բավական հանգիստ և սթափ արձագանքեցին, ովքեր քիչ-քիչ տիրեցին նախաձեռնությանն ու նախքան ընդմիջման գնալը ոչ միայն հավասարեցրին, […]

Հալանդն ու ընկերները ջախջախեցին Լայպցիգին՝ նվաճելով Գերմանիայի գավաթը🎥

Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում տեղի ունեցավ Գերմանիայի գավաթի 2020/21 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մրցեցին «Լայպցիգն» ու «Բորուսիա Դորմտունդը»։ Դորտմունդյան ակումբը կատարյալ առաջին խաղակես անցկացրեց՝ մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան․ դուբլի հեղինակ դարձավ Ջեյդոն Սանչոն, մեկ անգամ է աչքի ընակավ Էրլինգ Հալանդը։ Հատկանշական է, որ Էդին Թերզիչի սաներն այդ 3 գոլերը հեղինակեցին կատարած նույնքան դիպուկ հարվածներից […]

Չերչեսովը մեկնաբանել է, թե ինչու է Զախարյանին հրավիրել Ռուսաստանի հավաքական

Ինչպես գիտեք, «Դինամո Մոսկվայի» 17-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանն առաջին անգամ հրավեր է ստացել Ռուսաստանի հավաքականի՝ ընդգրկվելով Եվրո-2020-ին նախապատրաստվող ֆուտբոլիստների ընդայնված ցանկում։ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը մեկնաբանե է, թե ինչու է Զախարյանին հրավեր ուղարկել․ «Տարիքը մեզ համար կարևոր չէ։ Կարևոր է, թե ինչպես է ֆուտբոլիստը խաղում և զարգանում։ Զախարյանը կարող է խաղալ տարբեր […]

Վան Դեյկը բաց կթողնի Եվրո-2020-ը

Հոլանդիայի հավաքականի և «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը հայտարարել է, որ չի մասնակցի Եվրո 2020-ին․ պատճառը ծնկային հոդի վնասվածքից ուշ ապաքինումն է։ «Ճանապարհը շատ երկար էր։ Ես քայլ առ քայլ ապաքինվում էի և ամեն ինչ լավ էր ստացվում, բարդություններ չկային։ Վերջին փուլում ես պիտի որոշում կայացնեի՝ մասնակցե՞լ Եվրոյին, թե՝ ոչ։ Հաշվի առնելով հանգամանքները՝ ես […]

Մի շարք մանրամասներ են հայտնի դարձել Հարոյանի՝ Կադիս հավանական տեղափոխությունից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ղազախական «Աստանայի» և Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը մոտ է Լա լիգան ներկայացնող «Կադիս» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է Vesti.kz-ն՝ հղում կատարելով Portal Cadiza-ին, «Կադիսն» ու Հարոյանը համաձայնության են հասել ֆուտբոլիստի անձնական պայմանագրի հարցում։ Այյժմ մնացել է, որ անդալուսական ակումբը համաձայնության գա «Աստանայի» ներկայացուցիչների հետ։ ««Կադիսի» նախագահը հաստատել է, որ համաձայնությունի […]

1 1,548 1,549 1,550 1,551 1,552 2,102