VBet Հայաստանի գավաթի եզրափակիչը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

VBet Հայաստանի գավաթի եզրափակիչը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

14/05/2021 - 14:52

Մայիսի 15-ին, 19։00-ից սկսած, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա VBet Հայաստանի գավաթի 2020/21 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Ալաշկերտն» ու  «Արարատը»։

Ինչպես տեղեկանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆոդերացիայի պաշտոնական կայքը, այդ հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները։

«Միջազգայնորեն ընդունված պրակտիկայի համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպմանը մրցավարներ է հրավիրել Եվրոպայից։

«Ալաշկերտի» և «Արարատի» միջև խաղը կսպասարկի Ֆրանսիայից ժամանած մրցավարական անձնակազը՝ Բենուա Միյոյի գլխավորությամբ։ Նրան կօգնեն եզրային մրցավարներ Օրելյան Դրուեն և Բրիս Ֆրանսուա Լե Տելյեն։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը։

Հիշեցնենք, մինչ այժմ գավաթային եզրափակիչ հանդիպումները արտերկրից ժամանած մրցավարները սպասարկել են 4 անգամ․ 2011 թվականին «Շիրակի» և «Միկայի» միջև կայացած խաղը սպասարեց Իսպանիայից ժամանած Դավիդ Ֆերնանդես Բորբալանը, 2012 թվականին «Շիրակի» և «Իմպուլսի» մրցավեճը դատում էր Անդրեա դե Մարկոն՝ Իտալիայից, 2015 թվականին «Փյունիկն» ու «Միկան» խաղացին իտալացի մեկ այլ մրցավար Ջանլուկա Ռոկիի, իսկ 2019-ին «Ալաշկերտն» ու «Լոռին»՝ իսպանացի Ալբերտո Ունդիանո Մալյենկոյի մրցավարությամբ»,- նշված է ՀՖՖ պաշտոնական հայտարարության մեջ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023