Author Archives: Miqayel

Ադամյանի գոլային փոխանցումը Արմինիայի դեմ խաղում 🎥

Գերմանական Բունդեսլիգայի 33-րդ տուրի շրջանակում «Հոֆֆենհայմը» հյուրընկալվելիս մրցեց «Արմինիայի» դեմ։ Կողմերը հաղթողին չպարզեցին․ գրանցվեց 1։1 հաշիվը։ «Գյուղացիների» կազմից 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Անդրեյ Կրամարիչը, ում գոլային փոխանցում կատարեց Սարգիս Ադամյանը։ Հավելենք, որ հայազգի հարձակվողը դաշտում անցկացրեց 83 րոպե, իսկ հանդիպման 12-րդ րոպեին զգուշացվել է նաև դեղին քարտով։ Ադամյանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում անցկացրեց իր […]

Վենտոլա․ «Լաուտարոն կտեղափոխվի իսպանական գրանդ»

«Ինտերի» նախկին հարձակվող Նիկոլա Վենտոլան Քրիստիան Վիերիի հետ զրույցում սենսացիոն հայտարարություն է արել։ Նա նշել է, որ միլանյան ակումբի հարձակվող Լաուտարո Մարտինռսը կարիերան շարունակելու է «Ատլետիկո Մադրիդի» կազմում․ «Ես հիմա բոմբ բան կպատմեմ․ Լաուտարո Մարտինեսը տեղափոխվելու է «Ատլետիկո Մադրիդ»։ Ամեն ինչ համաձայնեցված է։ Ինձ ասել են, որ գործարքն արդեն փակված է, իսկ մադրիդյան ակումբը նրա […]

Արսենալի ղեկավարությունը կողմնորոշվել է Արտետայի ապագայի հարցում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, ամենայն հավանականությամբ, կշարունակի մնալ իր պաշտոնում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը շարունակում է վստահել իսպանացի մասնագետին։ Այժմ կողմերը քննարկում են իրականացվելիք հավանական տրանսֆերները։ Հիշեցնենք, որ Միկել Արտետան «զինագործների» գլխավոր մարզիչ է նշանակվել 2019 թվականին։ Ակումբը 2020 թ․ Արտետայի գլխավորությամբ դարձել է Անգլիայի գավաթակիր և Անգլիայի […]

Եվրո-2020 ․ Հոլանդիայի հավաքականի ընդլայնված կազմը

Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել են այն 34 ֆուտբոլիստների անունները, ովքեր ընդգրկված են լինելու այդ երկրի ընդլայված կազմում՝ նախապատրաստվելու Եվրո-2020 -ին։ «Նարնջագույնների» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ – Մարկո Բիզոտ («ԱԶ Ալկմար»), Յասպեր Սիլեսեն («Վալենսիա», Իսպանիա), Թիմ Կրուլ («Նորվիչ», Անգլիա), Մարտեն Ստեկելենբուրգ («Այաքս») Պաշտպաններ – Պատրիկ Վան Անհոլթ («Քրիստալ […]

«Մաքրություն» Բարսայում․ ակումբից, հնարավոր է, հեռանա միանգամից 14 ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է անհաջող մրցաշրջանից հետո լուրջ կադրային փոփոխություններ կատարել կազմի հետ։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ամռանը ակումբից, հնարավոր է, հեռանա միանգամից 14 ֆուտբոլիստ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ֆուտբոլիստների թվում լինելու են դարպասապահ Նորբերտո Նետոն, պաշտպաններ Սամուել Ումտիտին և Խունիոր Ֆիրպոն, կիսապաշտպաններ Ֆիլիպե Կոուտինիոն, Միրալեմ Պյանիչն ու Մաթեուս Ֆերնանդեսը, ինչպես նաև հարձակվող Մարտին Բրեյթվեյթը։ […]

Մինգեսան բաց կթողնի Սելտայի դեմ խաղը, որպեսզի օգնի Բարսա Բ-ին

«Բարսելոնայի» պաշտպան Օսկար Մինգեսան , ամենայն հավանականությամբ, իսպանական Լա լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Սելտայի» դեմ կայանալիք հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 22-ամյա ֆուտբոլիստը կմիանա «Բարսելոնա Բ»-ին, որպեսզի օգնի Սեգունդա Բ-ի փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակչի «ՈՒՆԱՄ Մուրսիայի» դեմ նախատեսված անցումային խաղում։ Փլեյ-օֆֆ փուլը հաղթահարելու դեպքում կատալոնական ակումբն իրավունք կունենա հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Սեգունդայում՝ Իսպանիայի 2-րդ դիվիզիոնում։ Աղբյուրի […]

Շեֆիլդի ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել Լիդսի երկրպագուին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի ակնհայտ հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդի» հարձակվող Օիլվեր Մաքբերնին ծեծի ենթարկել «Լիդսի» 21-ամյա երկրպագու Էլիոթ Ռայթին այն բանից հետո, երբ վերջինս հանել է հեռախոսը, սկսել նկարել և ծաղրել «Շեֆիլդի»՝ ԱՊԼ-ից դուրս մնալու առթիվ։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ ֆուտբոլիստը վիճելիս է եղել իր ընկերուհու հետ․ «Ես երկու ընկերներիս հետ քայլում էի փողոցով, […]

Սիթին ու Նյուքասլը 7 գոլ խփեցին․ Տորեսը բենեֆիս էր պատրաստել🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հանդիման մեկնարկում, ճիշտ է, մանկունյական ակումբի ֆուտբոլիստներն ունեին տարածքային լուրջ առավելություն, սակայն 25-րդ րոպեին ստիպված էին գնդակ հանել սեփական դարպասից, քանի որ Էմիլ Քրաֆթն առաջ մղեց «Նյուքասլին»։ 36-րդ րոպեին «կաչաղակները» քիչ մնաց կրկնապատկեին իրենց առավելությունը, սակայն Ջոնջո Շելվիի իրացրած տուգանային հարվածից […]

Աղբյուր․ «Ռայոլան Մխիթարյանի ծառայություններն առաջարկել է միլանյան գրանդին»

«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Ինչպես գիտեք, 32-ամյա ֆուտբոլիստի ու հռոմեական ակումբի միջև գործ պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Կողմերի միջև գործող պայմանագրում կա կետ, ըստ որի, Մխիթարյանը կարող է ևս մեկ տարով երկարաձգել այն, սակայն նա, հնարավոր է, հեռանա ակումբից, ինչը կապված է Ժոզե Մոուրինիոյի՝ «գայլերի» գլխավոր […]

Ֆերրան Տորեսի կրնկով խփած գերանհավանական գոլը🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցում է «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման 42-րդ րոպեին Իլկայ Գյունդողանի կատարած փոխանցումից հետո «քաղաքաբնակների» կազմում կրկնկով կատարած հարվածից հետո գերանհավանական գոլի հեղինակ դարձալ Ֆերրան Տորրսը՝ առաջ մղելով իր թիմին, իսկ հաշիվը դարձավ 2։1 Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,547 1,548 1,549 1,550 1,551 2,102