Կլոպ․ «Սիթին ունի անհավանական թիմ ու աշխարհի լավագույն մարզիչը»

Կլոպ․ «Սիթին ունի անհավանական թիմ ու աշխարհի լավագույն մարզիչը»

14/05/2021 - 23:08

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շնորհավորել է «Մանչեսթեր Սիթիին» Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու կապակցությամբ, իսկ «քաղաքաբնակների» գլխավոր մարզչին անվանել աշխարհի լավագույն մարզիչ․

«Մեծ նվաճում է, շնորհավորում եմ։ Ես գրել եմ Գվարդիոլային ու Իլկայ Գյունդողանին։

Երբ միավորում ես ֆինանսական հնարավորություններն ու ֆուտբոլային գիտելիքները, ստանում ես լավ հնարավորություն յուրահատուկ ինչ-որ բան ստեղծելու, և «Մանչեսթեր Սիթիում» դա այդպես է աշխատում։ Նրանք ունեն անհավանական թիմ ու աշխարհի լավագույն մարզիչը, այնպես որ սա լավ բաղադրատոմս է։

   Միշտ հաճելի է խաղալ նրանց դեմ,ինչը ֆուտբոլային առումով հեշտ լուծվող խնդիր չէ։ Նրանց հնարավոր է հաղթել, բայց դրա համար անհրաժեշտ է լինել բարձունքի գագաթին։ Ժամանակ առ ժամանակ դա հաջողվում է, բայց ոչ այս մրցաշրջանում»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, Պրեմիեր լիգայի ավարտից 3 տուր առաջ մանկունյական ակումբն իր պատմության շրջանակում 5-րդ անգամ դարձավ չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023