Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության հետնապահ «Ալավեսի» դեմ։ Հանդիպման մեծ մասում անդալուսական ակումբն ուներ տարածքային ու խաղային առավելություն և կարողացավ հաղթել 1:0 հաշվով։ 76-րդ րոպեին «Կադիսին» հաղթանակ պարգևեց Չոկո Լոսանոն։ Այսպիսով, Սերխիո Գոնսալեսի թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 39 միավոր, մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Գրանադային», բարձրացավ 17-րդ հորիզոնական ու պահեց տեղը […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Գրանադան» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Նախ 6-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Լուիս Սուարեսը, ապա 28-րդ րոպեին Սալվա Սևիլիան խփեց պատասխան գնդակը։ Այդուհանդերձ, երկրորդ կեսում անդալուսական ակումբը գոլային հրավառություն էր պատրաստել «կղզիաբնակների» համար ու մրցակցի դարպասն ուղարկեց 5 գոլ` սեփականն […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Գրանադան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Մալյորկային»։ Անդալուսական ակումբի կազմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել վետերան հարձակվող Խորխե Մոլինան։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ալեքսիս Մարտին-Տամայոն, Մոլինան դարձել է Լա լիգայի շրջանակում երբևէ մեկ խաղում 3 գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը։ Իսպանացի ֆուտբոլիստը դեկտեմբերի 19-ին եղել է 39 տարեկան և 241 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Կադիսը» սեփական հարկի տակ մրցեց «Գրանադայի» դեմ։ Հանդիպումը բավական համառ և լարված պայքարում անցավ, որի ընթացքում խփվեց երկու գոլ. կողմերը փոխանակվեցին մեկական գնդակով։ Նախ 32-րդ րոպեին «Կադիսին» առաջ մղեց Սանտիագո Արսամենդիան, ապա 89-րդ րոպեին 39-ամյա հարձակվող Խորխե Մոլինան խփեց «Գրանադայի» պատասխան գնդակը։ Այս ոչ-ոքիից հետո «Կադիսը» վաստակեց […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում չեմպիոնության համար պայքարող «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց մադրիդյան ակումբի առավելությամբ, որը նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացավ։ Նախ 17-րդ րոպեին հաշիվը բացեց Լուկա Մոդրիչը, ապա 45+1-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Ռդրիգո Գոյեսը։ Երկրորդ խաղակեսում «Գրանադան» ինչ-որ կերպ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի շրջանակում «Բարսելոնան» անցկացրեց 33-րդ տուրից հետաձգված իր հանդիպումը` սեփական հարկի տակ մրցելով «Գրանադայի» դեմ։ Հանդիպումը, ինչպես սպաավում էր, բավական ակտիվ մեկնարկեցին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, ովքեր 23-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Լեո Մեսսին «պատ» խաղարկեց Անտուան Գրիզմանի հետ, մեն-մենակ դուրս եկավ «Գրանադայի» դարպասապահ Արոն Էսկանդելի դեմ` գրավելով վերջինիս դարպասը։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում «Գրանադան» սեփական հարկի տակ ընդունեց «Վալենսիային» և իրադարձություններով հարուստ խաղում կարողացավ կամային հաղթանակ տանել՝ 2։1 հաշվով։ Խաղի 15 րոպեին «Գրանադայի» կիսապաշտպան Քենեդին գոլի հեղինակ դարձավ, սակայն VAR համակարգն արձանագրեց կանոնների խախտում հարձակվող թիմի կողմից։ 10 րոպե անց Դենիս Չերիշևի` հարձակման ձախ թևից կատարած սուր փոխանցումից հետո հյուրերի փորձառու հարձակվող Կևին […]
Ավելին
Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց նաև Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը, որի առաջին տուրի շրջանակում կայացավ 24 հանդիպում։ Այժմ կանդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին։ Խումբ A Այս խմբի ֆավորիտը՝ «Ռոման», հյուրընկալվելիս ոչ այնքան հեշտ հաղթանակ տարավ Շվեյցարիան ներկայացնող «Յանգ Բոյսի» դեմ խաղում։ Տանտերերը 14-րդ րոպեին Ժան-Պիեր Նսամեի խփած գոլի շնորհիվ հաղթում էին մինչև 69-րդ րոպեն, սակայն հռոմեական ակումբը […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում պայքարի մեջ մտավ նաև «Ատլետիկո Մադրիդը», որն առաջնության մեկնարկային երկու հանդիպումները բաց էր թողել։ «Հնդկացիները» սեփական հարկի տակ քարը քարի վրա չթողեցին ամուր կորիզ համարվող «Գրանադային»՝ ջախջախելով 6։1 հաշվով։ Մադրիդյան ակումբի կազմում հիանալի դեբյուտ ունեցավ թիմի նորեկ Լուիս Սուարեսը, ով խաղադաշտում անցկացրեց ընդամենը 20 րոպե, սակայն իր անվան դիմաց […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023