Մի շարք մանրամասներ են հայտնի դարձել Հարոյանի՝ Կադիս հավանական տեղափոխությունից

Մի շարք մանրամասներ են հայտնի դարձել Հարոյանի՝ Կադիս հավանական տեղափոխությունից

13/05/2021 - 17:02

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ղազախական «Աստանայի» և Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը մոտ է Լա լիգան ներկայացնող «Կադիս» տեղափոխվելուն։

Ինչպես տեղեկացնում է Vesti.kz-ն՝ հղում կատարելով Portal Cadiza-ին, «Կադիսն» ու Հարոյանը համաձայնության են հասել ֆուտբոլիստի անձնական պայմանագրի հարցում։ Այյժմ մնացել է, որ անդալուսական ակումբը համաձայնության գա «Աստանայի» ներկայացուցիչների հետ։

««Կադիսի» նախագահը հաստատել է, որ համաձայնությունի այնպիսի խաղացողի հետ, ով դեռևս Իսպանիայում հանդես գալու փորձ չունի։ Բազմաթիվ խոսակցություններ կային, սակայն արդեն հայտնի է, որ այդ ֆուտբոլիստը Վարազդատ Հարոյանն է»,- Vesti.kz-ին հայտնել է հայազգի լրագրող Հրաչ Խաչատրյանը։

«Փաստն այն է, որ Հայաստանի հավաքականը ներկայումս մարզում է Խոակին Կսպառոսը, ով ջերմ հարաբերություններ ունի «Կադիսի» նախագահ Մանուել Վիսկաինոյի հետ, ինչը կարող է խթանել տրանսֆերի իրականացմանը»,- գրում է աղբյուրը

Viva Cadiz-ն է, որ կողմերն արդեն համաձայնեցրել են ամեն ինչ, իսկ 28-ամյա պաշտպանի տեղափոխության մասին «Կադիսը» կհայտարարի առաջիկա շաբաթներին։

Andalucia Informacion-ը գրում է․ ««Կադիսը» իրականացրել է հաջորդ մրցաշրջանի առաջին տրանսֆերը։ Չնայած ակումբը դեռևս պաշտոնապես չի հայտարարել դրա մասին, առաջիկա շաբաթներին Հարոյանը կդառնա «դեղին սուզանավի» ֆուտբոլիստ»։

«Լա լիգայի ավարտին մնացել է ընդամենը երկու տուր, իսկ «Կադիսն» արդեն համաձայնեցրել է հաջորդ մրցաշրջանի առաջին տրանսֆերը։ Խոսքը Վարազդատ Հարոյանի մասին է, ով ներկա պահին համարվում է «Աստանայի» ֆուտբոլիստ»,- գրում է  Objetivo Cadiz-ը։

Հիշեցնենք, որ Հարոյանը «Աստանայի» շարքերը համալրել է սույն թվականի փետրվարին, որի կազմում արդեն անցկացրել է 10 հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023