Չերչեսովը մեկնաբանել է, թե ինչու է Զախարյանին հրավիրել Ռուսաստանի հավաքական

Չերչեսովը մեկնաբանել է, թե ինչու է Զախարյանին հրավիրել Ռուսաստանի հավաքական

13/05/2021 - 19:30

Ինչպես գիտեք, «Դինամո Մոսկվայի» 17-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանն առաջին անգամ հրավեր է ստացել Ռուսաստանի հավաքականի՝ ընդգրկվելով Եվրո-2020-ին նախապատրաստվող ֆուտբոլիստների ընդայնված ցանկում։

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը մեկնաբանե է, թե ինչու է Զախարյանին հրավեր ուղարկել․

«Տարիքը մեզ համար կարևոր չէ։ Կարևոր է, թե ինչպես է ֆուտբոլիստը խաղում և զարգանում։ Զախարյանը կարող է խաղալ տարբեր դիրքերում, դրանից բացի իրեն լավ է դրսևորել երիտասարդական Եվրոյի ընթացքում։ Մենք նրան հայտագրելու համար չենք վերցրել միայն, իսկ լավ խաղի կողքով փորձում ենք անտարբեր չանցնել։ Կփորձենք ծանոթանալ, աշխատել հավաքների ժամանակ և որոշում կայացնել»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023