Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից
Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շյոնել Գյունեշը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին տեղեկացնում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Գյունեշի` հավաքականի վերջին խաղն եղավ աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրի շրջանակում Հոլանդիայի հավաքականի դեմ կայացած հանդիպումը, որի շրջանակում թուրքերը պարտվեցին 1:6 հաշվով։ Հավելենք, որ 69-ամյա մասնագետը Թուրքիայի հավաքականը գլխավորում էր 2019 թ. մարտից։ […]