Թեժ կրքեր Իտալիայի հարավում. Նապոլին տապալեց  Յուվենտուսին🎥

Թեժ կրքեր Իտալիայի հարավում. Նապոլին տապալեց Յուվենտուսին🎥

11/09/2021 - 21:58

Իտալաիան Ա սերիայի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ մրցեցին «Նապոլին» ու «Յուվենտուսը»։

Հանդիպման առաջին իսկ լուրջ վտանգավոր գրոհը վերածվեց գոլի. արդեն 10-րդ րոպեին Ալվարո Մորատան առաջ մղեց «Յուվենտուսին»։

Բաց թողած գոլից հետո «Նապոլիի» ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը և գնդակին տիրում էին ավելի շատ, սակայն «բյանկոներիների» հակագրոհներն ավելի վտանգավոր էին ստացվում. տանտերերի դարպասապահ Դավիդ Օսպինան մի քանի անգամ փրկեց իր թիմին։

Ամեն դեպքում, առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսում Լուչիանո Սպալետիի սաները կերպարանափոխված տեսք ունեին և կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու տանել կամային հաղթանակ։

Նախ 57-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարերեց Մատեո Պոլիտանոն, ապա 85-րդ րոպեին «Նապոլիին» հաղթանակ պարգևեց Կալիդու Կուլիբալին։

Այսպիսով, նեապոլիտանական ակումբը 2:1 հաշվով հաղթեց «Յուվենտուսին», վաստակեց 9 միավոր և գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

Թուրինյան ակումբը կայացած 3 խաղից հետո վաստակել է ընդամենը 1 միավոր և զբաղեցնում է 16 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023