ՊՍԺ -ն շարունակում է հաղթարշավը` ջախջախելով Կլերմոնին🎥

ՊՍԺ -ն շարունակում է հաղթարշավը` ջախջախելով Կլերմոնին🎥

11/09/2021 - 21:15

Լիգա 1-ի 5-րդ տուրի շրջանակում ՊՍԺ -ն սեփական հարկի տակ մրցեց առաջնության նորեկ «Կլերմոնի» դեմ։

Մաուրիսիո Պոչետինոյի սաներն այս խաղում ապացուցեցին իրենց բարձր կարգը` հաղթելով 4:0 հաշվով։

Փարիզյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Անդեր Էրերան, մեկական անգամ էլ աչքի ընկան Կիլիան Մբապեն և Իդրիսա Գեյեն։

Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենը» շարունակում է հաղթարշավը` տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակը. «Փարիզը» 15 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։

«Կլերմոնը» 8 միավորով 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023