Արսենալն ընդհատեց սև շարքը` հաղթելով Նորվիչին🎥

Արսենալն ընդհատեց սև շարքը` հաղթելով Նորվիչին🎥

11/09/2021 - 20:30

Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Նորվիչի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «զինագործներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, սակայն ընդամենը մեկ անգամ կարողացան գրավել հյուրերի դարպասը. այս խաղի միակ գոլը 66-րդ րոպեին խփեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։

Այսպիսով, Միկել Արտետայի թիմն ընդհատեց անհաջող հանիպումների շարքը և ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի շրջանակում ոչ միայն խփեց առաջին գոլը, այլև տոնեց առաջին հաղթանակը։

«Արսենալը» այս հաղթանակից հետո վաստակեց 3 միավոր, լքեց վերջին հորիզոնականը և վարձրացավ 16-րդ հորիզոնական։

«Նորվիչն» էլ կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը և զբաղեցնում է վերջին` 20-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023