Արտետա. «Մենք երջանիկ ենք. Արսենալը ցանկալի արդյունքի հասավ»

Արտետա. «Մենք երջանիկ ենք. Արսենալը ցանկալի արդյունքի հասավ»

12/09/2021 - 11:31

Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Նորվիչին»։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան.

«Մենք երջանիկ ենք։ Գիտեինք, որ հեշտ չի լինելու, սակայն «Արսենալը» հասավ ցանկալի արդյունքի։ Ստիպված էինք տանջվել, սակայն գիտեինք, որ բարդ խաղերը նման կերպով են հաղթում։

Երեք պարտություններից հետո ամեն ինչ միայն ավելի է բարդանում։ Պետք է նշեմ, որ դրանք եղել են իմ կարիերայի լավագույն 10-14 օրերը։ Ամենապարզը չէ, այլ ամենալավը։ Այդ բարդ շրջանը թույլ տվեց հասկանալ, թե ովքեր են իրականուն ինձ շրջապատում։ Նմանատիպ պահերին ավելի լավ ես հասկանում մարդկանց, ակուկբի կազմակերպվածության մակարդակը, երկրպագուներին»,- եզրափակել է Արտետան, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հավելենք, որ Պրեմիեր լիգայի շրջանակում «զինագործները» մեկնարկային երեք խաղերում պարտվելուց հետո տոնեցին իրենց առաջին հաղթանակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023