Ռոնալդուի հիասքանչ վերադարձը Օլդ Թրաֆորդ. Յունայթեդը հաղթեց Նյուքասլին🎥

Ռոնալդուի հիասքանչ վերադարձը Օլդ Թրաֆորդ. Յունայթեդը հաղթեց Նյուքասլին🎥

11/09/2021 - 19:52

Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ։

Հանդիպման առաջին կեսում մանկունյական ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, սակայն երկար ժամանակ չէր ստացվում բացել խաղի հաշիվը։

Երբ թվում էր` կողմերն ընդմիջման կգնան գոլազուրկ հաշվի պայմաններում, 45+2-րդ րոպեին, ապեն դեպքում, Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց «կարմիր սատանաներին»։

Պորտուգալացի հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուց հետո խփեց իր առաջին գոլը։

Երկրորդ խաղակեսը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ «կաչաղակները» 56-րդ րոպեին Խավիեր Մանկիլիոյի ջանքերով հավասարեցրին հաշիվը։

Հյուրերի ուրախությունը շատ քիչ տվեց. 62-րդ րոպեին Ռոնալդուն«Յունայթեդին» կրկին առաջ մղեց հաշվի մեջ։

68-րդ րոպեին Ժոելինտոնը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի լուսատախտակին կարող էր կրկին վառել հավասար հաշիվ, սակայն Դավիդ դե Խեան փրկեց իր թիմին։

Օլե-Գունար Սուլշերի սաները 80-րդ րոպեին էլ ավելի մեծացրին իրենց առավելությունը. հեռահար հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը։

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» 4:1 հաշվով հաղթեց «Նյուքասլին», վաստակեց 10 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

«Նյուքասլը» մնաց 1 միավորով և զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023