Author Archives: Miqayel

Մաքքաբի Թել Ավիվ – Ալաշկերտ հանդիպումը կցուցադրվի Vmedia և Vmedia+ ալիքներով

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ալաշկերտը» մեկնել է Թել Ավիվ` մասնակցելու սեպտեմբերի 14-ին Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում «Մաքքաբիի» դեմ կայանալիք հանդիպմանը։ Մեր ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «Մաքքաբի Թել Ավիվ» – «Ալաշկերտ» հանդիպումը հայկական հեռուստաալիքներից ցուցադրելու են «Vmedia»-ն և «Vmedia+»-ը։ Հավելենք, որ Ucom ցանցում դրանք 236 և 237 ալիքներն են, իսկ Rostelecom […]

Էդուարդ Սպերցյանի գոլը Ռոստովի դարպասը🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս մրցում է «Ռոստովի» դեմ։ Հանդիպման 65-րդ «Կրասնոդարի» կազմից աչքի ընկավ հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը` հաշիվը դարձնելով 1:1։ Հավելենք, որ Սպերցյանը հանդիպումն սկսել էր պահեստայինների նստարանից, սակայն փոխարինման դուրս եկավ 33-րդ րոպեին։ Նշենք նաև, որ 21-ամյա ֆուտբոլիստը «Կրասոնադրի» գլխավոր թիմի կազմում պաշտոնական խաերում խփեց իր առաջին գոլը։ Հ․Գ․ […]

FIFA-22 -ի ամենաբարձր վարկանիշ ունեցող ֆուտբոլիստները

Ամերիկյան հեղինակավոր EA Sports ընկերությունը, որը թողարկում է հանրահայտ FIFA վիդեոխաղը, ներկայացրել է խաղի 2022 թ. տարբերակի ամենաբարձր վարկանիշ ունեցող 22 ֆուտբոլիստներին։ FIFA-2022-ի ամենաբարձր վարկանիշն ունի ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին (93), ում հաջորդում է Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա», 92)։ 3-7-րդ հորիզոնականները կիսում են Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ), Կիլիան Մբապեն, Նեյմարը (երկուսն էլ` ՊՍԺ), Կևին դե Բրոյնեն […]

Գրանտ. «Ռոնալդուի ափսեում կար քինուա, ավոկադո և մի քանի խաշած ձու»

«Մանչեսթեր Յունայթեդի» չորրորդ դարպասապահ Լի Գրանտը պատմել է, թե, ճիշտ սննդակարգի տեսանկյունից, ինչպես է Կրիշտիանու Ռոնալդուն ազդում մանկունյական ակուկբի ֆուտբոլիստների վրա. «Ուրբաթ երեկո է. մենք հյուրանոցում ենք։ Սովորաբար, ավարտելով ընթրիքը, մենք կարող ենք ուտել բրաունի, խնձորի թխվածք, քաստարդ (խմբ.` հատուկ կրեմ է, որը պատրաստվում է կաթից կամ սերուցքից, որին ավելացնում են ձևի դեղնուց և շաքարավազ) […]

Կուման. «Իմ շնորհիվ Բարսելոնան ապագա ունի»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ հարաբերությունների մասին. «Իմ ու Լապորտայի հարաբերությունները բարելավվել են, սակայն նախորդ շաբաթ, ըստ իս, սխալ բան տեղի ունեցավ։ Նա կարծում է, որ մարզիչը չունի լիարժեք ազատություն ազատություն` կառավարելու համար։ Նա չափից շատ է խոսել այդ մասին։ Կարծում եմ` պետք է միշտ հստակ լինել։ Երբ […]

Մոուրինիոյի անհավանական վազքն Էլ-Շարավիի հաղթական գոլից հետո🎥

Իտալական Ա սերիայի 3-րդ տուրի շրջանակում «Ռոման» ծանրագույն պայքարում 2:1 հաշվով պարտության մատնեց «Սասուոլոյին»։ «Գայլերի» հաղթական գնդակը 90+2-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած Ստեֆան Էլ-Շարավին։ Գոլից հետո ողջ «Օլիմպիկո» մարզադաշտը ցնծում էր։ Ցնծությունից անմասն չմնաց նաև հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, ով անմիջապես տեղից վեր ցատկեց և անհավանական վազք կատարեց դեպի մարզադաշտի տրիբունայի այն […]

Կամավինգայի վիճակագրությունը Ռեալի կազմում նորամուտի խաղում

Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 5:2 հաշվով հաղթեց «Սելտային»։ «Արքայական» ակումբի կազմում հանդիպման 66-րդ րոպեին փոխարինման մտավ Էդուարդո Կամավինգան, ով նորամուտը նշեց նոր թիմում։ 18-ամյա կիսապաշտպանը 72-րդ րոպեին նույնիսկ գոլի հեղինակ դարձավ` «Ռեալի» կազմում բացելով նաև գոլերի հաշիվը։ Այժմ ներկայացնենք Կամավինգայի` նորամուտի խաղում գրանցած վիճակագրությունը։ Այսպես, ֆրանսիացի կիսապաշտպանը դաշտում […]

Լիվերպուլի կիսապաշտպանի սարսափելի վնասվածքը Լիդսի դեմ խաղում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Լիդսի» նկատմամբ։ Հանդիպման 58-րդ րոպեին «Լիդսի» պաշտպան Պասկալ Ստրոյկն անչափ կոպիտ խախտում թույլ տվեց մերսիսայդյան ակումբի կիսապաշտպան Հարվի Էլիոթի նկտամամբ։ «Լիվերպուլի» բուժանձնակազմը տևական ժամանակ օգնություն էին ցույց տալիս 18-ամյա կիսապաշտպանին, ինչից հետո նրան պատգարակի վրա խաղադաշտից դուրս հանեցին։ Հատկանշական է, որ Ստրոյկն […]

Ալաշկերտը մեկնել է Թել Ավիվ

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը մեկնել է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվ։ Սեպտեմբերի 14-ին մեր ակումբը նորամուտը կնշի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում։ Այդ օրը «Ալաշկերտը» ԿԼ-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի «Մաքքաբի Թել Ավիվի» դեմ։ Հիշեցնենք, որ «Աշակերտն» ընդգրված է Կոնֆերենցիաների լիգայի A խմբում և, բացի «Մաքքաբի Թել Ավիվից», կմցրի նաև […]

Բենզեման ու Վինին փայլում են. Ռեալը հաղթեց Սելտային🎥

Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Սելտայի» դեմ։ Ճիշտ է` հանդիպման առաջին կեսից հետո «արքայական» ակուկբը պարտվում էր 1:2 հաշվով, սակայն Կառլո Անչելոտիի սաները երկրորդ խաղակեսում բեկեցին հանդիպման ընթացքն ու հաղթեցին 5:2 հաշվով։ Հանդիպման հերոսներ դարձան Կարիմ Բենզեման ու Վինի Ժունիորը. ֆրանսիացի հարձակվողն իր անվան դիմաց գրանցեց հեթ-տրիկ + […]

1 1,418 1,419 1,420 1,421 1,422 2,103