Կումանն ու Լապորտան լարված զրույց են ունեցել Բավարիայի դեմ խաղից հետո
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Բարսելոնան» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջել է «Բավարիային»։ Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, խաղից անմիջապես հետո «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ քննարկում է ունեցել խոշոր հաշվով կրած պարտության մասին։ Բացի Կումանից և Լապորտայից, հանդիպմանը ներկա են եղել նաև «բլաուգրանասի» բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ […]