Author Archives: Miqayel

Ռոնալդուն խփեց ՉԼ ընթացիկ խաղարկության առաջին գոլը🎥

Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցում է «Յանգ Բոյսի» դեմ։ Հանդիպման 14-րդ րոպեին մանկունյական ակումբին առաջ մղեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով խփեց Չեմպիոնների լիգայի նոր մեկնարկած խաղարկության առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ԿԼ. Ալաշկերտը մեկնարկային խաղում խոշոր հաշվով պարտվեց Մաքքաբի Թել Ավիվին🎥

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ալաշկերտը» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Մաքքաբի Թել Ավիվի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «Ալաշկերտի» համար Կոնֆերենցիաների լիգայում մեկնարկը հաջող չստացվեց և, ցավոք, մեր ակումբը պարտվեց 1:4 հաշվով։ Առաջին կեսից հետո «Բլումֆիլդ» մարզադաշտի լուսատախտակին վառվում էր 3:1 հաշիվը` հօգուդ «Մաքքաբիի»։ Հաշիվը բացվեց արդեն 13-րդ րոպեին. իսրայելական ակումբին առաջ մղեց […]

Յանգ Բոյս – Մանչեսթեր Յունայթեդ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի «Յանգ Բոյսի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Առաջին կեսից հետո Ալաշակերտը պարտվում է Մաքքաբիին🎥

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցում է «Մաքքաբի Թել Ավիվի» դեմ։ Առաջին կեսը գոլառատ ստացվեց, սակայն, ցավոք, կողմերն ընդմիջման գնացին իսրայելական ակումբի առավելությամբ` 3:1 հաշվով։ Հաշիվը բացվեց արդեն 13-րդ րոպեին. «Մաքքաբիին» առաջ մղեց Ստիպե Պերիցան։ Շատ չանցած` 17-րդ րոպեին, «Ալաշկերտը» նետվեց հակագրոհի, ինչի արդյունքում Ժոզե Էմբալոն հավասարեցրեց հաշիվը։ Պորտուգալացի հարձակվողն եվրագավաթային […]

Էմբալոոո! Պորտուգալացի հարձակվողը խփեց հայկական ակումբների` եվրագավաթների խմբային փուլերի առաջին գոլը🎥

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցում է «Մաքքաբի Թել Ավիվի» դեմ։ Հանդիպման 17-րդ րոպեին «Ալաշկերտի» կազմից աչքի ընկավ Ժոզե Էմբալոն` հաշիվը դարձնելով 1:1։ Պորտուգալացի հարձակվողն եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլերում խփեց հայկական ակումբների առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մաքքաբի Թել Ավիվ – Ալաշկերտ. ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս կմցրի «Մաքքաբի Թել Ավիվի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 18:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vmedia» և «Vmedia+» (խմբ.` Ucom ցանցում 236 և 237, իսկ Rostelecom ցանցում` 600 և 601 ալիքներ) հեռուստաընկերությունների եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

5 փաստ Կամավինգայի մասին. ո՞վ է Ռեալի նորեկը

Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Ռեալ Մադրիդը» 31 մլն եվրոյից դիմաց ձեռք բերեց «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային։ Արդեն սեպտեմբերի 12-ին` Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Սելտայի» դեմ կայացած խաղում (5:2), 18-ամյա կիսապաշտանը նորամուտը նշեց «Ռեալի» կազմում` 66-րդ րոպեին փոխարինելով Էդեն Ազարին։ Երիտասարդ ֆուտբոլիստը հասցրեց նույնիսկ գոլի հեղինակ դառնալ` առաջին իսկ խաղում բացելով գոլերի հաշիվը «արքայական» […]

Բարսելոնան լրջորեն հետաքրքրված է Զախարյանի ծառայություններով

Հայազգի հայտնի լրագրող Նոբել Առուստամյանը հայտնում է, որ «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։ «Արսեն Զախարյանի խաղը «Դինամոյի», երիտասարդական Եվրոյի և Ռուսաստանի հավաքականի կազմում աննկատ չի մնացել Եվրոպայում։ Ըստ իմ տեղեկությունների` եվրոպական գրանդներից մեկը լրջորեն հետաքրքրված է Արսենի ծառայություններով։ Այդ ակուկբը «Բարսելոնան» է։ Կատալոնական ակումբի սկաուտները մի քանի անգամ ժամանել են […]

FootGoal. Չեմպիոնների լիգայի ամենահզոր ինտրիգները📽️

Interfootball-ը ներկայացնում է FootGoal հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այս անգամ ադրադարձել ենք Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի գլխավոր ընտրիգներին։ Խումբ առ խումբ քննարնել ենք ակումբների հնարավորությունները` նաև կանխատեսելով, թե դրանցից որոնք դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռուբինի հարձակվողի կրնկով խփած անհավանական գոլը Ուրալի դարպասը🎥

Ռուսական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Ռուբինը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախել է «Ուրալի ն»։ հանդիպման 2-րդ րոպեին Կազանը ներկայացնող թիմի կազմից հաշիցը բացեց Անդերս Դրեյերը` կրնկով կատարած հարվածով դառնալով անհավանական գոլի հեղինակ։ Հատկանշական է, որ 23-ամյա վինգեր այս խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Նշենք նաև, որ դանիացի ֆուտբոլիստը վերջերս է 7 մլն եվրոյի […]

1 1,417 1,418 1,419 1,420 1,421 2,103