Author Archives: Miqayel

Շևչենկոն, հնարավոր է, գլխավորի Թուրքիայի հավաքականը

Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր Անդրեյ Շևչենիոն, հնարավոր է, նույն պաշտոնը ստանձնի Թուրքիայի ազգային թիմում։ Աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում է նաև գերմանացի մասնագետ Շտեֆան Կունցը։ Ավելի վաղ իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան տեղեկացրել էր, որ ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող երեք ակումբներ հետաքրքրված են Շևչենկոյի ծառայություններով, որոնք բանակցություններ են վարում ուկրաինացի […]

Վճռորոշ 4 խաղերը. Կումանի աթոռը լրջորեն երերում է

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռունալդ Կումանի գլխին սև ամպեր են կուտակվել։ Ինչպես տեղեկացնում է Deportes Cuatro-ն, բացառված չէ, որ արդեն հոկտեմբեր ամսին կատալոնական ակումբը պաշտոնանկ անի հոլանդացի մասնագետին։ Սեպտեմբերին «բլաուգրանասը» դեռևս 4 հանդիպում ունի անցկացնելու` «Գրանադայի», «Կադիսի», «Լևանտեի» դեմ Լա լիգայի, «Բենֆիկայի» դեմ` Չեմպիոնների լիգայի շրջանակում։ Եթե այդ հանդիպումների ընթացքում ակումբի արդյունքները չբարելավվեն, ապա «Բարսելոնայի» նախագահ […]

Երկրպագուների մեծ մասը կողմ են, որ ԱԱ-ն ավելի հաճախ անցկացվի

ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ երկրպագուները կողմ են ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ավելի հաճախ անցկացնելու գաղափարին New York Times-ի լրագրող Տարիք Պանջան հրապարակել է ՖԻՖԱ-ի մամուլի հաղորդագրությունն այն մասին, որ երկրպագուները կցանկանային ավելի հաճախ վայելեին աշխարհի առաջնության հանդիպումները։ Այդ հաղորդագրությունում նշվում է, որ շուկայի հետազոտությամբ և տվյալների վերլուծությամբ զբաղվող բրիտանական YouGov ընկերության կողմից հուլիսին անցկացված հարցմանը մասնակցած […]

Կլոպ. «Չէի կասկածում, որ Լիվերպուլը comeback կանի»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Լիվերպուլը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ։ խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը. «Մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը` ցուցադրելով ինտենսիվ և դրան զուգահեռ` խելացի ֆուտբոլ։ Մենք ամենուր էինք և ոչինչ թույլ չէինք […]

Հալանդը ՉԼ-ում խփած գոլերի քանակով շրջանցել է Քեյնին, Բեյլին և Տորեսին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բորուսիա Դորտմունդը» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց թուրքական «Բեշիկթաշին»։ Դորտմունդյան ակումբի կազմից Չեմպիոնների լիգայում հերթական գոլն է խփել Էրլինգ Հալանդը` 45+3-րդ րոպեին հաշիվը դարձնելով 2:0։ Ինչպես տեղեկացնում է Opta Franz-ը, նորվեգացի հարձակվողն ամենահեղինակավոր մրցաշարում խփել է իր 21-րդ գոլը։ Հալանդին այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել […]

Այաքսի հարձակվողը կրկնել է Մարկո վան Բաստենի անհավանական ցուցանիշը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Այաքսը» C խմբի շրջանակում քարը քարի վրա չթողեց Լիսաբոնի «Սպորտինգին»` հյուրընկալվելիս հաղթելով 5:1 հաշվով։ Հանդիպման հերոսը դարձավ «Այասքսի» կենտրոնական հարձավող Սեբաստիան Հալերը, ով դարձավ պոկերի հեղինակ` մրցակցի դարպասն ուղարկելով 4 գնդակ։ Հատկանշական է, որ 27-ամյա հարձակվողն իր կարիերայում Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացնում էր առաջին հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է Squawka […]

Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է 125%-ով

Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Ամենաշատ տրանսֆերային արժեքի աճ գրանցել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ով այժմ գնահատվում է 9 մլն եվրո։ 18-ամյա ֆուտբոլիստի արժեքն ավելացել է 125%-ով կամ 5 մլն եվրոյով։ Հայազգի ֆուտբոլիստին հաջորդում է «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ռիֆատ Ժեմալետդինով, ում արժեքը 4 մլն եվրոյից դարձել […]

Պոչետինո. «Ժամանակ է պետք, որ Մեսսին, Նեյմարը և Մբապեն խաղան միմյանց հետ»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում ՊՍԺ-ն A խմբի շրջանակում հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Բրյուգեի» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամամակ իր տպավորություններով է կիսվել փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն. «Ժամանակ է պետք, որ Մեսսին, Նեյմարը և Մբապեն միմյանց հետ խաղան, որպեսզի նրանց եռյակը հաջողություն ունենա։ Կարծում եմ` այդ ամենը […]

Մանչեսթեր Սիթին թենիսին բնորոշ հաշվով հաղթեց Լայպցիգին🎥

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթին» A խմբի շրջանակում մրցեց «Լայպցիգի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ գերգոլառատ հանդիպում է ստացվել, և «քաղաքաբնակները» հաղթել են թենիսին բնորոշ` 6:3 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմից մեկական անգամ աչքի ընկան Նաթան Ակեն, Ռիյադ Մարեզը, Ջեք Գրիլիշը, Գաբրիել Ժեզուսը և Ժոաո Կանսելուն, իսկ Նորդի Մուկիելեն դարձավ ինքնագոլի հեղինակ։ «Լայպցիգի» […]

Ռեալի հիասքանչ գրոհն ու Ռոդրիգոյի հաղթական գոլն Ինտերի դարպասը🎥

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ռեալ Մադրիդը» D խմբի շրջանակում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ինտերին»։ «Արքայական» ակումբի հաղթական գնդակն 89-րդ րոպեին խփեց Ռոդրիգո Գոյսեը` եզրափակելով մինչ այդ զարգացած հիասքանչ գրոհը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,414 1,415 1,416 1,417 1,418 2,104