Հյոնես. «Բարսելոնան գործնականում փլուզված է»

Հյոնես. «Բարսելոնան գործնականում փլուզված է»

14/09/2021 - 21:59

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի հյոնեսը խոսել է «Բարսելոնայի» ֆինանսական վիճակի մասին.

««Բարսելոնան» գործնականում փլուզված է։ Եթե նրանք հանդես գային Գերմանիայում, ապա նրանց արդեն սնանկ ճանաչած կլիեին, իսկ գործով կզբաղվեր համապատասխան դատարանը։

«Բարսելոնան» մեզ համար արդեն չի համարվում կրկնօրինակման չափանիշ։ Օրինակ` Դավիդ Ալաբան ինձ մեկ անգամ ասեց. «Ես երազում եմ խաղալ «Բարսելոնայի» կազմում»։

Այդ ժամանակ ես նրան ասացի. «Ո՞ւմ հետ ես դու ուզում բանակցել` նախագահի՞, թե՞ «մրցույթի» ղեկավարի հետ (խմբ.` նշանակվում է ակումբի սնանկացմանդեպքում)։ Դա չի կարող ճիշտ որոշում լինել»։

Սակայն, ես կողմ եմ, երբ մարդիկ մինչև վերջ պայքարում են իրենց ուզածի համար»,- նշել է Հյոնեսը, ում խոսքերը մեջբերում է Bild-ը։

Հիշենցնեք, որ սեպտեմբերի 14-ին Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի շրջանակում «Բարսելոնան» ու «Բավարիան» «Նոու Կամպ» մարզադաշտում կմրցեն միմյանց դեմ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023