Յանգ Բոյսը խոշոր անակնալ մատուցեց`  հաղթելով Յունայթեդին🎥

Յանգ Բոյսը խոշոր անակնալ մատուցեց` հաղթելով Յունայթեդին🎥

14/09/2021 - 22:44

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» F խմբի մրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Յանգ Բոյսի» դեմ։

Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ. 13-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշի փոխանցումից հետո մանկունյական ակումբին առաջ մղեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով խփեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության առաջին գոլը։

25-րդ րոպեին պորտուգալացի գոլահարը կարող էր նաև մեծացնել իր թիմի առավելությունը, սակայն տանտերերին փրկեց դարպասապահ Դավիդ ֆոն Բալմոսը։

Ճիշտ է` առաջին կեսում «Յանգ Բոյսի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին հարվածում, սակայն հանդիպումն ընթանում էր «կարմիր սատանաների» սցենարով։

Սակայն, 36-րդ րոպեին ամեն ինչ գլխի վայր շուռ եկավ «Յունայթեդի» համար, քանի որ անչափ կոպիտ խախտման համար դաշտից հեռացվեց Արոն Վան Բիսական։

Առաջին խաղակեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին «Յունայթեդի» նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ կեսում, շվեյցարական ակումբն ունենալով քանական առավելություն, սկսեց տիրել նախաձեռնությունը։

Դավիդ Վագների սաները տևական ժամանակ ճնշում էին հյուրերին, սակայն նրանց չէր հաջողվում խփել պատասխան գնդակը։

Ի վերջո, 66-րդ րոպեին Նիկոլաս Նգամալյոն «Վանդկորֆ» մարզադաշտի լուսատախտակին վառեց 1:1 հաշիվը։

Խփած գոլից հետո էլ «Յանգ Բոյսը» շատ ավելի լավ տեսք ուներ. Օլե-Գունար Սուլշերի թիմն երկրորդ կեսում, բառի բուն իմաստով, ոչինչ չէր կարողանում առաջարկել մրցակցին։

Թվում էր` մանկունյական ակումբը կպահպանի ոչ-ոքի արդյունքը, սակայն 90+5-րդ րոպեին Ջեսի Լինգարդը մեծ նվեր մատուցեց «Յանգ Բոյսի» տղաներին. վերջինիս սխալ հետ փոխանցումից հետո Ջորդան Սիբաչոն մեն-մենակ մնաց Դավիդ դե Խեայի դիմաց ու հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այսպիսով, «Յանգ Բոյսը» խոշոր անակնկալ մատուցեց` 2:1 հաշվով հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»։

F խմբում 1-ին տուրի շրջանակում կկայանա ևս մեկ հանդիպում.

«Վիլյառեալ» – «Ատալանտա»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023