11-մետրանոցների տեղատարափ Անդալուսիայում. Սևիլիան ու Զալցբուրգը կիսեցին միավորը🎥

11-մետրանոցների տեղատարափ Անդալուսիայում. Սևիլիան ու Զալցբուրգը կիսեցին միավորը🎥

14/09/2021 - 23:06

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Սևիլիան» G խմբի շրջանակում «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Զալցբուրգի» դեմ։

Տանտերերն արդեն 6-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Յուսեֆ Էն-Նեսիրիի` գլխով կատարած հարվածը մի փոքր բարձր ստացվեց։

«Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Դիեգո Կառլոսը 13-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Կարեմ Ադեյեմիի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Ալեքսեյ Կուլբակովը տանտերերին պատժեց 11-մետրանոցով։

Գնդակին մոտեցավ հենց տուժողը, ում հարվածը շեղ ստացվեց։

21-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում խանոնների խախտում թույլ տվեց արդեն Խեսուս Նավասը. բելառուս մրցավարն էլ երկրորդ 11-մետրանոցը նշանակեց «Սևիլիայի» դարպասին։

Այս անգամ նշակետից հարվածեց Լուկա Սուչիչն ու բացեց խաղի հաշիվը։

Դա էլ դեռ վերջը չէր. 37-րդ րոպեին Ալեքսեյ Կուլբակովը ևս մեկ անգամ 11-մետրանոց հարցած նշականակեց Խուլիեն Լոպետեգիի թիմի դարպասին, սակայն Սուչիչի հարվածից հետո այս անգամ Յասին Բունուն փրկեց իր թիմին։

Թվում էր` վերջ, մեկ խաղակեսում անհնար է այլևս 11-մետրանոց նշակետը ցույց տալ, սակայն 42-րդ րոպեին Կուլբակովն այս անգամ պատժեց «Զալցբուրգին»։

Իվան Ռակիտիչը դիպուկ իրացրեց հարվածը ու հավասարեցրեց հաշիվը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում «Զալցբուրգի» ֆուտբոլիստները շատ ավելի լավ տեսք ունեին և մի քանի անգամ կարող էին խփել հաղթական գնդակը, սակայն տանտերերը դիմացան ճնշմանն ու պահպանեցին ոչ-ոքի արդյունքը։

Հավելենք, որ 50-րդ րոպեից սկսած` «Սևիլիան» հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով, քանի որ, երկրորդ դեղին քարտի պատճառով, դաշտից հեռացվել էր Յուսեֆ Էն-Նեսիրին։

Այսպիսով, «Սևիլիան» ու «Զալցբուրգը» չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

G խմբում 1-ին տուրի շրջանակում կկայանա ևս մեկ հանդիպում.

«Լիլ» – «Վոլֆսբուրգ»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023