ՊՍԺ-ն հետաքրքրված է Լիդսի առաջատարներից մեկի ծառայություններով
«Լիդսի» հարձակվող Ռաֆինյան, հնարավոր է, ձեմռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, բրազիլացի վինգերի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, որի ղեկավարությունը 24-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Կիլիան Մբապեի հավանական փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, 2022 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։ Խոսակցություններ կան նաև, որ Ռաֆինյային իրենց շարքերում են ցանկանում տեսնել […]