ՊՍԺ-ն հետաքրքրված է Լիդսի առաջատարներից մեկի ծառայություններով

ՊՍԺ-ն հետաքրքրված է Լիդսի առաջատարներից մեկի ծառայություններով

28/10/2021 - 20:53

«Լիդսի» հարձակվող Ռաֆինյան, հնարավոր է, ձեմռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, բրազիլացի վինգերի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, որի ղեկավարությունը 24-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Կիլիան Մբապեի հավանական փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, 2022 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։

Խոսակցություններ կան նաև, որ Ռաֆինյային իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև «Ատլետիկո Մադրիդն» ու «Լիվերպուլը»։

Հավելենք, բրազիլացի ֆուտբոլիստը Լիգա 1-ում խաղալու փորձ արդեն ունի, քանի որ 2019-2020 թթ. հանդես է եկել «Ռենի» կազմում, ինչից հետո 18.6 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Լիդս»։

Ռաֆինյան յորքշիրյան ակումբի կամզմում անցկացրել է 39 հանդիպում` դառնալով 9 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023