Author Archives: Miqayel

Սիմեոնեի որդին ճախրում է. Յուվենտուսը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց🎥

Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ «Վերոնայի» ֆուտբոլիստները Ջովանի Սիմեոնեի` 11-րդ ու 14-րդ րոպեներին խփած գոլերի շնորհից երկու գնդակի առավեկություն ստացան։ Նշենք, որ Ջովանի Սիմեոնեն «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին է։ 26-ամյա հարձակվողը Ա սերիայի շրջանակում անցկացրած վերջին երեք խաղում դարձել […]

Չելսին օգտվեց Լիվերի ու Սիթիի նվերներից` ամրապնդվելով ԱՊԼ-ի առաջին հորիզոնականում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։ Թոմաս Տուխելի սաները, չնայած ունեցած լուրջ առավելությանը, միայն երկրորդ խաղակեսում բեկեցին հանդիպման ընթացքն ու հաղթեցին 3:0 հաշվով։ «Ազնվականների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռիս Ջեյսմը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ժորժինիոն։ Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 25 միավոր և շարունամում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային […]

Քրիսթալ Փելասը խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Ման. Սիթիին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անկակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «Քրիսթալ Փելասը» հաղթեց 2:0 հաշվով։ «Արծիվներին» հաղթանակ պարգևեցին Վիլֆրիդ Զահայի և Կոնոր Գալահերի խփած գոլերը։ Չնայած գրանցված արդյունքին ու 45+2-րդ րոպեին Էմերիկ Լապորտի ստացած կարմիր քարտին` «քաղաքաբնակներն» ունեին տարածքային ու […]

Ներկայացում Էնֆիլդում. Բրայթոնը միավորներ խլեց Լիվերից🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Բրայթոնի» դեմ։ Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ. արդեն 4-րդ րոպեին աչքի ընկավ Ջորդան Հենդերսոնը` առաջ մղելով «Լիվերպուլին»։ 16-րդ րոպեին հյուրերը մոտ էին հաշիվը հավասարեցնելուն. հեռահար հարվածով փորձեց աչքի ընկնել Իվ Բիսուման, սակայն «Լիվերին» փրկեց Ալիսոն Բեկերը։ Այդ դրվագից հետո Յուրգեն Կլոպի սաներն իրենց հաջորդ […]

Բավարիան ուշքի է գալիս ջախջախիչ պարտությունից` խոշոր հաշվով հաղթելով Ունիոն Բեռլինին🎥

Գերմանական Բունդեսլիգայի 10-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Ունոին Բեռլինի» դեմ։ Հանդիպման մեծ մասում մյունխենյան ակումբն ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ հաղթի 5:2 հաշվով։ «Բավարիայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Լերոյ Սանեն, Կինգսլի Կոմանն ու Թոմաս Մյուլլերը։ «Մայրքաղաքայինների» գոլերն էլ խփեցին Նիկո Գիսելմանն ու […]

Բրայթոնի կիսապաշտպանի հիասքանչ գոլը Լիվերպուլի դարպասը🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Բրայթոնը» հյուրընկալվելիս մրցում է «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպման 41-րդ րոպեին հյուրերի կազմից «կախած» հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ Էնոկ Մվեպուն և կրճատեց հաշվի տարբերությունն` այն դարձնելով 1:2։

Վինիսիուսը կրկին փայլում է` կերտելով Ռեալի հաղթանակը🎥

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Էլչեի» դեմ։ Հանդիպման մեծ մասն անցավ «արքայական» ակումբի ֆուտբոլիստների սցենարով, ովքեր էլ հաղթեցին 2:1 հաշվով։ «Ռեալի» կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Վինիսիուսը, ով դարձավ դուբլի հեղինակ` կերտելով իր թիմի հաղթանակը։ 21-ամյա վինգերը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է արդեն 7 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների […]

Արսենալը հիացնում է` հյուրընկալվելիս հաղթելով Լեսթերին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Լեսթերի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց բավական անսպասելի, քանի որ արդեն 5-րդ րոպեին «Արսենալի» ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Գաբրիելը։ «Լեսթերը» ուշքի չէր եկել այդ սառը ցնցուղից, երբ 18-րդ րոպեին ևս մեկ գնդակ հանեց սեփական դարպասից, որն իր անվան դիմաց գրանցեց Էմիլ Սմիթ-Ռոուն։ […]

Էլչե – Ռեալ Մադրիդ . մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կրցի «Էլչեի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 16:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vmedia» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Խավին կողմնորոշվել է առաջին տրանսֆերի հարցում Բարսելոնան գլխավորելու դեպքում

Խավին արդեն տրանսֆերային ծրագրեր է կազմում և պատրաստվում է ամրապնդել «Բարսելոնայի» կազմը կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ նշանակվելու դեպքում։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, իսպանացի մասնագետը «բլաուգրանասի» շարքերում ցանկանում է տեսնել «Բավարիայի» եզրային հարձակվող Կինգլսի Կոմանին։ Հաղորդվում է, որ Խավին իր շրջապատի ներկայացուցիչներին ասել է, որ ֆրանսիացի վինգերի տաղանդի մեծ երկրպագուն է և «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ […]

1 1,358 1,359 1,360 1,361 1,362 2,104