Բարսելոնան բանակցություններ է վարում գլխավոր մարզչի իր հիմնական թեկնածուի հետ

Բարսելոնան բանակցություններ է վարում գլխավոր մարզչի իր հիմնական թեկնածուի հետ

28/10/2021 - 10:44

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» պաշտոնանկ է արել ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։

Կատալոնական ակումբն արդեն սկսել է աշխատանքներ տանել նոր գլխավոր մարզիչ նշանակելու շուրջ։

Ըստ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի ունեցած տեղեկությունների` «բլաուգրանասի» ղեկավարության` ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն Խավին է, ով ներկայումս մարզում է Քաթարը ներկայացնող «Ալ Սադը»։

«Բարսելոնան» արդեն բանակցություններ է վարում ինչպես իսպանացի մասնագետի, այնպես էլ «Ալ Սադի» ներկայացուցիչների հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` Խավին նույնպես ցանկանում է աշխատել հարազատ ակումբի ղեկին։

Այժմ «կապտանռնագույններին» ժամանակ է հարկավոր, որպեսզի լուծեն այս խնդիրը, և Խավին լքի «Ալ Սադն» ու գլխավորի «Բարսելոնան»։

Հավելենք, որ «Բարսելոնան» գլխավորելու հավանական թեկնածուների շարքում են նաև Ռոբերտո Մարտինեսը (Բելգիայի հավաքական) և Սերխի Բարխուանը («Բարսելոնա Բ»)։ Վերջինս դիտարկվում է որպես ժամանակավոր տարբերակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023